Ահաբեկչություն Փարիզում. Երգիծական ամսագրի խմբագրությունում 12 զոհ կա![]() 7 հունվարի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական ամսագրի փարիզյան խմբագրության վրա հունվարի 7-ին զինված հարձակում է կատարվել: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողներըերկու/ երեք տղամարդ են եղել: Ըստ ոստիկանության վերջին տվյալների, 12 մարդ է զոհվել, որոնցից երկուսը ոստիկան էին: Առնվազն 10 մարդ վիրավոր է, որոնցից 5-ի վիճակը ծանր է, տեղեկացնում է Le Figaro-ն: Այժմ ոստիկանությունը որոնում է հանցագործների, քաղաքում արդեն մեկնարկել է «Ձերբակալում» գործողությունը: Ըստ աղբյուրի, հարձակվողները հայտարարել են, թե վրեժ են լուծում մարգարե Մոհամեդի ծաղրանկարների համար: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է դեպքի վայր ու միջադեպն ահաբեկչություն որակել: Նա նաև տեղեկացրել է, որ վերջին օրերին ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները մի քանի ահաբեկչական փորձ են կանխել: Նա նաև Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, թե «ոչ մի բարբարոսական արարք չի կարող խանգարել երկրում մամուլի ազատությանը»: Ականատեսների խոսքով, զինյալները մտել են խմբագրություն, ապա փոխհրաձգություն է սկսվել, որից հետո հարձակվողներին հաջողվել է թաքնվել: Ըստ ականատեսների, ահաբեկիչները բղավում էին «Ալլահ Աքբար», տեղեկացնում է Euronews-ը: Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է հայտարարված: Photo: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |