Հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում բրոշյուրներ է տարածել ադրբեջանական իշխանությունների վանդալիզմի մասին

PanARMENIAN.Net - Մի գեղեցիկ օր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ներկայացուցիչը: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նա ԵԱՀԿ խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել նմանատիպ հարցում Սերբիայի քաղաքակիրթ մոտեցման փաստին, զուգահեռներ անցկացնելով Չերնոգորիայի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին Բելգիայում ՀՀ դեսպանատան երրորդ քարտուղար Տիգրան Բալայանը, Վեհաժողովի մասնակիցներին բրոշյուրներ են բաժանվել հայկական մշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական իշխանությունների վանդալիզմի մասին:



Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը լիովին նվիրված էր ԼՂ-ի եւ Ադրբեջանի անվտանգության գոտում գրանցված հրդեհներին: Ելույթի ընթացքում խոստովանվել է, որ հրդեհները բնական երեւույթ են: Սակայն ադրբեջանցի պատգամավորը մեղադրեց հայկական կողմին այն բանում, որ նա միջոցներ չի ձեռնարկում հրդեհների մարման համար: Ընդլայնված նիստի վերջում հանդես եկավ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը ներկայացրեց հրդեհների առաջացման հարցում Ադրբեջանի մեղքը հաստատող փաստեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---