Ադրբեջանին պետք է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի

PanARMENIAN.Net - «Որպեսզի մենք լիովին գոհ լինենք հակամարտության կարգավորումից, պետք է հռչակել` Լեռնային Ղարաբաղն առանց հայերի: Կարգավորման բոլոր մյուս տարբերակները չեն ընկալվի այսօր երկու ճամբարի բաժանված մեր հանրության գրեթե կեսի կողմից»,-Բաքվում հայտարարել է Իննովացիաների եւ քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Նրա խոսքերով, Ադրբեջանի հանրության մի մասը «ողբերգականորեն է» ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, ապա Ահմեդօղլուն կարծում է, որ իր արտահայտածը նրա սեփական մտքերը չեն: «Մեթյու Բրայզան հրապարակեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքները, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ ՄԽ ութնամյա գործունեության արդյունքը»,-հայտարարել է քաղաքագետը:



Իննովացիաների եւ քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարը նաեւ ենթադրություն է արել, թե «Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 գրավյալ ադրբեջանական շրջանների հարցը գործնականում լուծված է»: «Խոչընդոտ է հանդիսանում միայն շրջանների ազատագրման հերթականությունը»,-գրում է Բաքվի «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---