Ավարտված են Ա-320-ի թռիչքի մոդելավորման աշխատանքները

PanARMENIAN.Net - Տուլուզում Միջկառավարական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) ավարտել է Ա-320-ի վերջին, վթարային չվերթի մոդելավորման աշխատանքները: Այդ մասին հայտնել է Հայաստանի Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Նրա խոսքերով, մոդելավորումը իրականացվել է Airbus SAS ընկերությունում` Հայաստանի եւ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետազոտական վերլուծական բյուրոյի մասնագետների մասնակցությամբ: Վթարի հետեւանքներն ուսումնասիրող Հանձնաժողովի մասնագետները հատուկ սարքի միջոցով կարողացել են վերականգնել ինքնաթիռի վերջին թռիչքի մոդելը` համադրելով ձայնային եւ պարամետրային ինքնագրիչների տվյալները:



Ինչպես նշել է Գ. Դավթյանը, արդյունքում հայտնաբերվել են նոր կարեւոր տեղեկություններ, որոնք կհամեմատվեն արդեն եղած տվյալների հետ, ինչից հետո ՄԱԿ-ը հանձնախմբին կներկայացնի վերջանական եզրակացությունը: ՄԱԿ-ի ենթահանձախմբերի պրոֆեսիոնալ քննարկումները կավարտվեն հուլիսի 10-ին: Հայաստանը մոդելավորման աշխատանքներում ներկայացրել է ՔԱԳՎ թռիչքների անվտանգության տեսչության ղեկավարի տեղակալ Գագիլ Գալստյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---