Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներով Երևանում ելույթ կունենա Վլադիմիր Սպիվակովը![]() 20 հունվարի 2015 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Վլադիմիր Սպիվակովը և Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլին Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներով հանդես կգան Երևանում: Այդ մասին ասվում է Top Concert-ի ֆեյսբուքյան էջում: Վլադիմիր Սպիվակովը ռուս դիրիժոր է, ջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական դերասան: Նա նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, Մոսկվայի միջազգային երաժշտության տան նախագահը: Ապրիլի 14-ին կկատարվեն Մոցարտի Դաշնամուրի և նվագախմբի համար 12 կոնցերտը և «Ռեքվիեմը», ապրիլի 15-ին՝ «Համաշխարհային օպերային նվագացանկի խելագարության դրվագները», ապրիլի 16–ին` «Չապլինի ժամը»: Ապրիլին Հայաստան կժամանի նաև System of a down ռոք խումբը, որը մտադիր է համերգով հանդես գալ Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին: Ըստ խմբի մենակատար Սերժ Թանկյանի, խմբի հետ Հայաստան կժամանի նաև հայտնի ամերիկացի դերասան Ջորջ Քլունին: Համաշխարհային հայտնի դեմքերի թվում Հայաստան կայցելի նաև Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |