Ռուս գործարարների առաջարկը. 2016-ին ԵՏՄ երկրներ մուտքին կարող է Duty Free հայտնվել

Ռուս գործարարների առաջարկը. 2016-ին ԵՏՄ երկրներ մուտքին կարող է Duty Free հայտնվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի գործարար շրջանակներն առաջարկել են ԵՏՄ անդամ երկրների հետ մաքսազերծ առևտրի խանութներ (Duty Free) բացել ոչ միայն երկրից մեկնելու վայրերում, այլ նաև ժամանման, հայտարարել է ԵՏՀ մաքսային գործակցության նախարար Վլադիմիր Գոշինը:

«Կա առաջարկ, որը ներկայացրել են ռուս գործարարները, որ Duty Free խանութներ գործեն ինչպես երկրի մուտքերի, այնպես էլ ելքերի մոտ: Սակայն դա մաքսային հարց չէ, մաքսայիններին միևնույն է ինչ վերահսկել, տեխնոլոգիան հստակ է: Դա զուտ տնտեսական հարց է՝ թույլ տալ Duty free խանութների բացումը երկրի մուտքերում, ինչպես Հնդկաստանում և Իսրայելում, թե՝ ոչ»,-ասել է նա:

Գոշինը նկատել է, որ այդ հարցի լուծումը ենթակա է պետմարմիններին կամ փոխնախարարներին: «Գուցե, հարկ լինի հարցը բարձրացնել ավելի բարձր մակարդակում՝ փոխնախարարների կամ վարչապետի առջև»,-ասել է նա, հայտնում է «Փրայմը»:

Նա հիշեցրել է, որ 2014-ի ավարտին ԵՏՀ կոլեգիան հավանություն տվեց նոր Մաքսային օրենսդրության նախագծին և ուղարկեց այն անդամ պետություններին ներպետական համաձայնեցման համար:

Ըստ նրա, կոլեգիան հուսով է, որ արդյունքները կստացվեն մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը, իսկ ապրիլին կսկսվի օրենսգրքի լրամշակումը, հաշվի առնելով դիտողությունները: «Հուսով եմ, որ մայիսին կկարողանանք ավարտել ու ուղարկել ստորագրության, որից հետո կսկսվի վավերացման կարգը ԵՏՄ բոլոր չորս երկրներում»,-ասել է Գոշինը՝ հիշեցնելով, որ նոր Մաքսային օրենսգիրգը, հավանաբար, ուժի մեջ կմտնի 2016-ի հունվարի 1-ից:

Մինչդեռ այս պահին Ռուսաստանի օդանավակայաններում հայտարարություններ են փակցված, որոնց համաձայն ՌԴ տարածքից Ղազախստան, Հայաստան և Բելառուս մեկնող քաղաքացիները չեն կարող օգտվել Duty free խանութներից»:

2014-ի դեկտեմբերին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Հայաստանը Duty Free գոտիներ կբացի Վրաստանի և Իրանի հետ սահմանին:

Ինչպես նշեց նախարարը, փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի տարածքում առանց տուրքի առևտուր իրականացնող խանութների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ «Խոսքը Հայաստանի հետ ցամաքային սահմանին գտնվող օբյեկտների առանց տուրքի առևտրի իրականացման հնարավորության մասին է, քանի որ մինչև հիմա նման առևտրային կետեր գործել են միայն օդանավակայանների տարածքում»,– ասել է Ճշմարիտյանը:

Ըստ նրա, համաշխարհային փորձը վկայում է, որ նման օբյեկտների բացումը ցամաքային մաքսակետերում թույլ է տալիս ավելացնել ոչ միայն արտահանման ծավալները, այլ նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, առանց տուրքի առևտրի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Հայաստանի տարածքում գործում են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները։ Հայաստանի ցամաքային մաքսակետերը գործում են միայն Վրաստանի և Իրանի ուղղությամբ։ Դեռ 2011-ի հունիսին ՀՀ կառավարությունը արտամրցութային կարգով «Duty Free Alliance» ընկերությանը 800 քմ տարածք տրամադրեց Մեղրիի անցակետում 49 տարի ժամկետով: Ընկերությունը հայտարարեց, որ մտադիր է առևտրի օբյեկտ բացել առանց տուրքի ապրանքների համար և պահեստ: Ենթանդրվում է, որ դա կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի և Իրանի միջև:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---