Ղազախստանի դեսպան. Թուրքիան կարող է դառնալ ԵՏՄ անդամ

Ղազախստանի դեսպան. Թուրքիան կարող է դառնալ ԵՏՄ անդամ

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը կարող է խթան հանդիսանալ Թուրքիայի տնտեսության զարգացման համար, հայտարարել է Անկարայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը միավորման անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ մամուլի ասուլիսում:

«Մենք շատ ուշադիր ենք հետևում Թուրքիայի հետ առևտրատնտեսական ու ներդրումային գործակցության հեռանկարներին: Վստահ ենք, որ այդպիսի համաձայնությունը լուրջ խթան կհանդիսանա Թուրքիայի և ԵՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար: Մենք լիովին սատարում ենք այդ միտումներին»,-ասել է Բելառուսի դեսպանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Անկարայում Ղազախստանի դեսպան Ժանսեիտ Տույմեբաևը նույնպես ասել է, որ Թուրքիայի ու Ղազախստանի ղեկավարները բանակցել են դեռ նախկին Մաքսային միության շրջանակում և Անկարան մեծապես հետաքրքրված է եվրասիական միավորումներով:

«Թուրքիան անշուշտ կարող է մեր նոր միության անդամը դառնալ, մեր գործունեության հանդեպ հետաքրքրություն նա ունի: Մենք բաց ենք համագործակցության համար»,-ասել է Ղազախստանի դեսպանը:

Ավելի վաղ ամենամյա մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ արդեն մի քանի տասնյակ երկրներ ցանկություն են հայտնել ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ խորհրդակցություններ սկսել:

«Անկասկած, զգալի հետաքրքրություն կա այս գործընթացի հանդեպ մեր գործընկերների կողմից: Մենք ողջունում ենք ԵՏՄ-ին միանալու տարբեր պետությունների ձգտումը»,-ասել է նա:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---