Ամերիաբանկն 80-րդ գործարքն է կնքել ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրով

Ամերիաբանկն 80-րդ գործարքն է կնքել ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Առևտրի աջակցման ծրագրով (TFP) կնքել էի ր հոբելյանական՝ 80-րդ գործարքը: Գործակցության առաջին օրվանից` 2010-ի սեպտեմբերի 30-ից, ընդհանուր գումարով կնքվել է առևտրի ֆինանսավորման ավելի քան $70 մլն-ի գործարք:

Ամերիաբանկը բարձր է գնահատում միջազգային նման խոշոր կառույցի հետ տարիների փորձությամբ հաստատված գործընկերությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում՝ ՓՄՁ-ների համար:

2013-ին ՎԶԵԲ-ից ստանալով հաստատող բանկի կարգավիճակ, Ամերիաբանկը ձեռք է բերել նոր հնարավորություններ` տեղական արտահանողների համար առավել հասանելի է դարձել առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը:

2014-ի մայիսին բանկին շնորհվել է «Լավագույն գործարք» մրցանակը: Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ-ի հետ գործակցող բոլոր բանկերից այս մրցանակին միայն մեկն է արժանանում:

Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի երկարամյա գործակցության արդյունքում կնքվել են ազգային տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող նախագծեր, մասնավորապես՝ ուղղված հեռահաղորդակցության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն ՀՀ-ում առաջին ներդրումային բանկն է, և 2007-ից ի վեր տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ընկերությունն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---