ԵՄ Խորհրդում նախագահող Լատվիան մտադիր է փոխել «Արևելյան գործընկերության» ծրագիրը![]() 24 հունվարի 2015 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Լատվիան մտադիր է փոխել «Արևելյան գործընկերության» ծրագիրը Եվրամիության խորհրդում իր նախագահության ժամանակ: Այդ մասին հայտարարել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեսյ Պիլդեգովիչսը: «2015-ին մենք Եվրամիության, ինչպես նաև գործընկերների հետ պետք է վերաիմաստավորենք ծրագիրը»,-ասել է նա: «Եթե ի սկզբանե այն նախաձեռնվում էր որպես Եվրամիությանն անդամակցելու մերձեցման հարթակ, ապա, ապագայում, հավանաբար, հարկ կլինի ծրագիրը դարձնել ներառական և ավելի համապատասխանող բոլոր գործընկերների շահերին»,-հավելել է Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Ըստ նրա, «Արևելյան գործընկերության» ծրագիրը պետք է ավելի մոտ լինի յուրաքանչյուր երկրի շահերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ «Արևելյան գործընկերության» երկրների գագաթնաժողովը Ռիգայում կանցնի ընթացիկ տարվա մայիսի 21-22-ը: 2014-ի հուլիսին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ բարեփոխումներ են անհրաժեշտ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցների հանդեպ մոտեցումներում: Նա նախանշեց նաև առաջիկա փոփոխությունների ժամկետը՝ 2015-ի գարնանը ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հետխորհրդային այն երկրների հետ, որոնք դեռ չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը՝ Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի, հետ համագործակցության վերանայման համար ազդակ հանդիսացան Ուկրաինայում ծավալված իրադարձությունները: Նշվեց, որ այսուհետ ստորագրման համար այդքան համապարփակ փաստաթղթեր չեն ներկայացվի: Առաջինն այն երկրներից, ում առաջարկվեց համագործակցել նորացված սխեմայով, դարձավ Հայաստանը: Փաստացի, փոփոխությունն այն է, որ Երևանը կարող է ստորագրել ասոցացման մասին համաձայնագրի մի մասը: 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում նախատեսվում էր, որ Հայաստանը ևս Ասոցացման համաձայնագիր կկնքի Եվրամիության հետ: Սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 15-րդ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ՝ կարևորելով նաև իր ստանձնած պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: 2015-ի հունվարի 2-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ: ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |