Օբաման կամ Մերկելը ապրիլի 24-ին կարող են լինել Հայաստանում. Թուրք հոդվածագրի անդրադարձը26 հունվարի 2015 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Թուրք հոդվածագիր Սեդաթ Լաչիները Internet Haber կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին ու Թուրքիայի դիրքորոշմանը: Նա չի բացառել, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, անակնկալ այցով Հայաստանում կլինեն ԱՄՆ նախագահը կամ Գերմանիայի կանցլերը: «Հայերը 100-ամյակի համար շատ են աշխատել. ֆիլմեր են նկարահանվել, ցույցեր պատրաստվել: Այդ ամենի համար նրանք ապրիլի 24-ին են սպասում: Ամենամեծ պատրաստությունը, սակայն, Հայաստանում՝ Ցեղասպանության հուշարձանի մոտ կայանալիք միջոցառումների համար է: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապրիլի 24-ին լինելու են Հայաստանում: Նրանցից բացի՝ շատ նախագահների, վարչապետների ու նախարարների մասնակցություն է ակնկալվում… Օրվա անակնկալը կարող է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությունը լինել… ո՞վ գիտի»,- գրել է հեղինակը: Նա նշել է, որ Թուրքիան էլ է կենտրոնացել ապրիլի 24-ի վրա: «Այս տարի պետությունը ոչ միայն մարտի 18-ին, այլև ապրիլի 24-25-ին Չանաքքալեի ճակատամարտին մեծ կարևորություն է տալու: Անկարան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու ամբողջ աշխարհի առաջնորդներին Չանաքքալե է հրավիրել… Կարծես թե նպատակը խաղաղության ուղերձ հղելն է: Սակայն բոլորն էլ գիտեն, որ իրական նպատակը Ցեղասպանության պնդումներին հակադարձելն է: Կարծես թե վատ միտք չէ, սակայն դա անելու համար արդեն բավական ուշ է...»,- եզրափակել է Լաչիները, մեջբերում է Tert.am-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հայաստանի ղեկավարն արդեն իսկ պատասխանել է հրավերին` նշելով, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելը: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա գործակցության համար»: Կարդացեք նաև`Թուրք քաղաքագետը` ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրելու մասին. Ինչ ամոթ է, ինչ մեղք է Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |