Օլանդը Թուրքիային նորից կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ժամանակն է հրաժարվել տաբուից»![]() 29 հունվարի 2015 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում: Այդ մասին ասել է ինքը Օլանդը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ: Նա նաև կրկին հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես, նոր քայլեր կատարել «ճշմարտությանն» ընդառաջ՝ նշելով, որ «ժամանակն է հրաժարվել տաբուից», հայտնում է Nouvelles d'Arménie-ին: «Ճշմարտությանը հասնելու ջանքերը պետք է շարունակվեն, և ես վստահ եմ, որ 100-ամյա տարելիցի այս տարում դեպի ճանաչում տանող նոր ժեստեր, նոր քայլեր կլինեն»,-հայտարարել է Օլանդը: Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի անցյալ տարվա ապրիլի 23-ի հայտարարությունը, որտեղ նա, խոսելով 1915-ի մասին, այդ իրադարձություններն անվանել է «հայերի ու թուրքերի ընդհանուր ցավը»՝ Օլանդը հայտարարել է, որ Անկարան «չի կարող սահմանափակվել դրանով»: «Ժամանակն է կոտրել տաբուն և նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդների համար»,-ասել է նա: Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար»: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է: 2014-ի հունվարին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել Թուրքիային հրաժարվել ժխտողականությունից և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել էր, որ անհրաժեշտ է ինտենսիվ համատեղ աշխատանք իրականացնել «1915-ի իրադարձությունների» 100-ամյակին ընդառաջ: Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում՝ Օլանդը նշեց, որ «իրենք կգնան միայն իրավական ճանապարհով», հավելելով, որ պատժելի է ինչպես բուն ցեղասպանությունը, այնպես էլ նրա ժխտումը: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000 թ.: 2011 թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |