Մամուլի ազատության սանդղակում ՀՀ-ն 78-րդ է. 2014-ի արդյունքը չի փոխվել![]() 12 փետրվարի 2015 - 13:47 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականի մամուլի ազատության սանդղակում Հայաստանը պահպանել է 2014 թվականին գրանցած արդյունքը՝ 180 երկրից բաղկացած ցանկում զբաղեցնելով 78-րդ տեղը: Այդ մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում, հայտնում է Tert.am-ը: Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը՝ նախորդ տարվա 160-ի փոխարեն: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի համար վատ տարի է եղել, որի ընթացքում գրանցվել է սանդղակում երկրների միավորների ամենամեծ անկումներից մեկը: «Վարչակարգը շարունակում է լռեցնել մնացած մի քանի անկախ ձայներին, որոնց դեռ չի հաջողացրել ճնշել»,- ասվում է զեկույցում: Վրաստանը բարելավել է դիրքերը 15 հորիզոնականով՝ նախորդ տարվա 84-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը: «ԶԼՄ-ների ազատության» վարկանիշային ցուցակում երրորդ տարին անընդմեջ առաջատար դիրք է զբաղեցնում Ֆինլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան: Ռուսաստանը զբաղեցնում է 152-րդ, ԱՄՆ-ն՝ 49-րդ տեղը: Ցանկում վերջին տեղերն են զբաղեցնում Թուրքմենստանը, ԿԺԴՀ-ն և Էրիթրեան: ԶԼՄ-ների ազատության մակարդակը ողջ աշխարհում անցած տարի «կտրուկ անկում» է գրանցել, ասված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպության զեկույցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինչպես նշված է փաստաթղթում, նման իրավիճակը պայմանավորված է նաև ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» և «Բոկո Հարամի» ակտիվացման հետ: Զեկույցի տվյալներով՝ 180 երկրների երկու երրորդը, որտեղ անցկացվել է հետազոտությունը, ցույց են տվել ավելի վատ արդյունք, քան նախորդ մի քանի տարիներին: Ինչպես France-Presse-ին տված հարցազրույցում նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Փարիզի ներկայացուցչության մամուլի հարցերով ղեկավար Կրիստոֆ Դելուարը, ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակի վատթարացումը կապված է մասնավորապես տեղեկատվական պատերազմների և տարբեր ոչ կառավարական խմբերի կողմից մամուլի վրա գործադրվող ճնշումների հետ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնվել է 1985թ. Փարիզում՝ համացանցում գրաքննության դեմ պայքարելու և մասնագիտական գործունեության պատճառով տուժած լրագրողներին աջակցելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |