ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել ՀՀ հետ գործակցությունը ռազմական ոլորտում![]() 12 փետրվարի 2015 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ գործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում: Պետդեպարտամենտի ներկայացուցչի հավաստմամբ, ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում չպետք է կաշկանդի ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմերին երկկողմ գործակցության խորացման հարցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի կառավարության, զինվորականների և անվտանգության ծառայությունների հետ գործակցության խորացման նպատակը գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին հակազդելն է, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանն ընդհանրապես անչափ մոտ են գտնվում աշխարհի ամենավտանգավոր տարածքներին: «Մենք միշտ ընդգծել ենք, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են ու պետք է զարգացնեն ուղղակի երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում, կազմակերպեն երկկողմ վարժանքներ ու փորձի փոխանակում և շարունակեն մասնակցել միասնական խաղաղապահ առաքելություններին», - ասում է դիվանագետը: Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, իսկ, ավելի վաղ՝ նաև Իրաքում: Առաջին խումբը մեկնեց Լիբանան 2014-ի նոյեմբերին: Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, Միացյալ Նահանգները և Հայաստանը նախատեսում են ոչ միայն խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում, այլև այս շրջանակներում երկկողմ նոր ծրագրեր իրականացնել: Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքերի առկայությանը՝ Էրիկ Ռուբինն ասաց, որ Միացյալ Նահանգներին դա չի կաշկանդում: «Մենք ընդունում ենք իրականությունն ու գիտակցում ենք, որ Հայաստանում գոյություն ունի Ռուսաստանյան զգալի ներկայություն, և մենք չենք նախատեսում, որ այն կանհետանա, սակայն այդ հանգամանքը մեզ համար խոչընդոտ չի հանդիսանում», - ասում է դիվանագետը: Ռուբինն ասում է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում երկրի ներկա իրավիճակով պայմանավորված իրականություն է, սակայն, այն չպետք է բացառի հարաբերությունների խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |