ՀՀ-ն ու Սերբիան կհրաժարվեն մուտքի արտոնագրերի ռեժիմից![]() 13 փետրվարի 2015 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը փետրվարի 12-ի նիստում հավանություն է տվել Սերբիայի հետ սովորական անձնագրերի առկայության դեպքում մուտքի արտոնագրերի պահանջը վերացնելու մասին համաձայնագրի ստորագրմանը։ «Եվրոպական միության հետ մուտքի անձնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան: Այն միտված է աշխուժացնելու մարդկանց միջև շփումները և նպաստավոր կանդրադառնա երկկողմ տնտեսական հարաբերությունների, մշակութային և հումանիտար կապերի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման վրա»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի 2014-ին Բելգրադ այցելության ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց Երևանում Սերբիայի դեսպանություն բացելու վերաբերյալ: Արտոնագրերի հանձնման ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականին, իսկ Հայաստանի և Եվրամիության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը` 2013 թվականի ապրիլին, ասվում է կառավարության պաշտոնական կայքում: Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականի հունվարի 14–ին։ Ազգային ժողովը ԵՄ–ի հետ արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը վավերացրել է 2013 թվականի նոյեմբերի 11–ին։ Այն ուժի մեջ է մտել վավերացումից մեկ ամիս հետո։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |