Ադրբեջանում հիստերիա է Եվրատեսլիում հայաստանյան երգի պատճառով![]() 14 փետրվարի 2015 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այս տարի նորովի կներկայանա «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ: Որոշվել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչ `, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկի հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: Երգի վերնագիրն է՝ Don’t deny(«Մի՛ ժխտիր»): Գրեթե բոլոր թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանի սպասվելիք ելույթին «Եվրատեսիլ-2015»-ում, գրում է «Նոյան տապան» թերթը: Hurriyet-ը գրել է, որ Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնեն 1915-ից հետո աշխարհով մեկ սփռված հայերի սերունդները: «Բեմում մեկական ներկայացուցիչ կլինի յուրաքանչյուր մայրցամաքից և նրանք կերգեն «Մի ժխտիր» երգը»,-գրում է թերթը: Haberler-ն իր հերթին հայտնում է, որ վեց հայի ելույթի խորհրդանիշը լինելու է անմոռուկը՝ խորհրդանշելով աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերին: Թուրքական Internethaber կայքը նշում է, որ Հայաստանը կներկայացնի Genealogy թիմը: 5kitahaber կայքը պնդում է, թե Հայաստանը Ցեղասպանության հարցը փոխադրում է Եվրատեսիլի հարթակ, իսկ T24.com-ը գրում է, որ հայերը Եվրատեսիլի բեմից ասելու են՝ «Մի ժխտիր»: Իսկ Ադրբեջանում Հայաստանի երգն իսկական հիստերիա է առաջացրել: Այդպես, Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, թե «Եվրատեսիլը երգի մրցույթ է, մրցույթ, որը բարի նպատակներ է հետապնդում, և չի կարող զոհաբերվել որևէ երկրի քաղաքական նկրտումներին և վերածվել քաղաքական հարթակի»,-գրում է Թրենդը: Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա «Հանրային հեռուստատեսությունը համարժեք ելույթ կունենա մրցույթում», սպառնում են Բաքվում: Մինչդեռ, Եվրատեսիլի կազմակերպչական հարցերի գծով ղեկավար Սիթսե Բաքքերը հայտարարել է, որ դեռևս վաղ է եզրակացություններ անելը: «Եկեք սպասենք երգի վերջնական վարկածին, դրանից հետո կկարողանանք գնահատել երգի համապատասխանությունը կանոններին», հայտնում է Report.az-ը: Առաջին անգամ Հայաստանը մասնակցել է «Եվրատեսիլին» 2006-ին Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը, և դրանով իսկ ազդարարեց ՀՀ-ի հաջող մեկնարկը:2012-ին մեր երկիրը չմասնակցեց Բաքվում կայացած մրցույթին: Հայաստանը 2013-ին մրցույթում ներկայացրեց Dorians խումբը, որը զբաղեցրեց 18-րդ տեղը: «Lonely Planet» երգի հեղինակն էր Թոնի Այոմին Black Sabbath-ից: 2014-ի մասնակից Արամ MP3-ին զբաղեցրեց 4-րդ տեղը 174 միավորով: «Եվրատեսիլ» երգի մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956 թվականից սկսած: Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության մեկական ներկայացուցիչ այն երկրներից, որոնք մասնակցության հայտ են ներկայացնում: Փառատոնն անցնում է ուղիղ եթերով: Յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն: Ելույթից հետո հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության միջոցով: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-23-ը: Մրցույթին մասնակցում է 40 երկիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |