ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ալիևի հետ լուրջ բանակցություններ է ակնկալում![]() 16 փետրվարի 2015 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ բանակցություններ է ակնկալում Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների հետ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Բոլորը կարող են շահել»,- հավելել է նա: 2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Միևնույն ժամանակ Trand.az-ի տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան արդեն սկսվել է: Այցի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ կվարեն Ադրբեջանի ղեկավար մարմինների հետ: Ավելի ուշ` փետրվարի 17-ին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբը կլինի Երևանում,իսկ հետո նաև Արցախում: ՊԲ օպերատիվ տվյալներով, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 15.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ամբողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |