Ղրղզստանը հուսով է անդամակցել ԵՏՄ-ին մինչև մայիսի 9-ը

Ղրղզստանը հուսով է անդամակցել ԵՏՄ-ին մինչև մայիսի 9-ը

PanARMENIAN.Net - Ղրղզստանի իշխանությունները մտադիր են ավարտել ԵՏՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը և միավորման լիիրավ անդամ դառնալ մինչև մայիսի 9-ը: Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը:

«Այժմ մենք աշխատում ենք ևս երկու արձանագրությունների վրա, որոնք լրացնում են պայմանագիրն անցումային դրույթներով ու կարևոր տարրերի ճշգրտմամբ: Մենք հուսով ենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու բոլոր ընթացակարգերը կավարտվեն»,-մեկնաբանել է վարչապետը:

Նա նշել է նաև, որ Ղրղզստանի իշխանությունները բավականին երկար վերլուծել են ԵՏՄ-ին անդամակցելու բոլոր հնարավոր բացասական հետևանքները:

Օտորբաևը նշել է, որ բացասական հետևանքների թվին կարելի է դասել գնաճը: Որպես դրական երևույթ կարելի է նշել 170-միլիոնանոց շուկան հանրապետության արտադրողների համար: Այդ հնարավորությունները հատկապես կարևոր են գյուղմթերք արտադրողների համար:

Բացի այդ, Օտորբաևը հավելել է ներդրումային մթնոլորտի լուրջ բարելավումը, գրում է «Էկոնոմիկա սեգոդնյա» պարբերականը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---