Իրավիճակը Հալեպում լարվել է. Հրթիռակոծվել է հայաբնակ Ազիզիեն![]() 18 փետրվարի 2015 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Արդեն մի քանի օր է՝ Սիրիայի բանակը Հալեպում և դրա արվարձաններում ռազմական լուրջ գործողություններ է սկսել՝ զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջանները գրավելու նպատակով, հայտնում է Tert.am-ը «Բերիո լուրեր»-ին հղումով: Մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է գրանցել քաղաքի հյուսիսային ու արևմտյան արվարձաններում, քաղաքում գտնվող ահաբեկչական խմբավորումները թիրախ են ընտրել երկրի խաղաղ բնակչությանը: Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը համարվող Հալեպի տարբեր թաղամասեր երեկ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում են հայտնվել: Հիմնականում հրթիռակոծվել է քրիստոնյա և հայաբնակ Ազիզիե շրջանը: Հրթիռակոծվել է նաև քաղաքի կենտրոնում գտնվող Բըսթան Քըլափ շրջանը, ուր հիմնականում խանութներ են: Այդ շրջանում գազի բալոնով պատրաստված 5 հրթիռ է արձակվել: Այնտեղ խանութ-արհեստանոցներ ունեն նաև շատ հայեր, և հրթիռներից մեկն ընկել է հենց հայ արհեստավորի տարածքում, բայց բարեբախտաբար չի պայթել: Հրթիռակոծվել են նաև այլ թաղամասեր: Դրանց հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 36 մարդ: Գրանցվել են նյութական վնասներ. վնասվել են բնակարաններ, խանութներ, ավտոմեքենաներ: Քաղաքի բնակչությունը վախի ու սարսափի մեջ է եղել: Հալեպում վիճակը լարված է եղել նաև նախորդ օրը: Սըրիան ալ-Ադիմ շրջանում ընկած հրթիռների հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Ի դեպ, վերջին օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ սիրիական բանակը շրջափակել է Հալեպը՝ օղակի մեջ առնելով այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Վերջին օրերին գրանցված լարվածությունը հավանաբար դրա հետևանքն է: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել: Մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100 հայ է զոհվել: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Photo: Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |