Ադրբեջանում կոչ են անում հրաժարվել Եվրոպական օլիմպիական խաղերից. Փող չկա 3 մարտի 2015 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեի հայտարարությունն այն մասին, որ կազմակերպիչ երկիրը իր վրա է վերցրել Եվրոպական օլիմպիական խաղերի բոլոր 50 ազգային պատվիրակությունների, ներառյալ հայկականի, կացության ծախսերը, Ադրբեջանում ֆինանսական ճգնաժամի պատճառով Խաղերի անցկացումից հրաժարվելու կոչեր հնչեցին: Այդ մասին գրում է ադրբեջանական Մոդերատոր.ազ-ը: Ադրբեջանի քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքով՝ մանաթի կտրուկ էժանացման, երկրի տնտեսության` լուրջ խնդիրների առաջ կանգնած լինելու, համաշխարհային շուկայում նավթի գնի զգալի անկման պայմաններում մեղմ ասած նպատակահարմար չէ տնտեսական տեսանկյունից նմանատիպ մասշտաբային միջազգային միջոցառում անցկացնել: Hurriyet թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն այդ առնչությամբ հիշեցրել է, որ Եվրոպական խաղերն անցկացնելու համար ադրբեջանական կողմն արդեն զգալի ֆինանսական միջոցներ է ծախսել, իսկ ներկայումս տնտեսական լուրջ խնդրի շեմին է: «Ադրբեջանը հակադրված է համաձայնվել կամ չեղյալ համարել, կամ էլ հետաձգել այդ խաղերը. այն եկամուտները, որոնք պետք է որ թեկուզ մասնակիորեն փակեին կատարված ծախսերը` խաղերը դիտելու եկող զբոսաշրջիկների հաշվին, ճգնաժամի պատճառով իրական չեն թվում»,- հավաստիացրել է նա: Ադրբեջանական «Քաղաքացիների ու զարգացման կուսակցության» (VIP) առաջնորդ Ալի Ալիևն էլ բողոք է հայտնել մասնակից հավաքականների ծախսերը հոգալու Բաքվի որոշման դեմ՝ պնդելով, թե քանի ուշ չէ, կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի այդ թյուր որոշումը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն իր հերթին ևս նշել է, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանում բյուջեի հետ կապված խնդիրներ են ծագել, արձանագրվել է մանաթի արժեզրկում, սպասվում է գնաճ` միևնույն ժամանակ հույս հայտնելով, թե այդ ծախսատար միջազգային միջոցառումը դրական կանդրադառնա գոնե Ադրբեջանի իմիջի վրա: Այդ առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ)՝ հերթական անգամ սպառնալիքներ հղելով հայկական կողմին: «Մենք հնարավորություն չենք տալու Հայաստանի ներկայացուցիչներին գալ Բաքու, հակառակ դեպքում` բոլոր միջոցներից օգտվելու ենք նրանց խանգարելու և անգամ Բաքվից վտարելու համար», -ասել է կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղին ադրբեջանական Faktxeber լրատվական գործակալությանը: Եվրոպական խաղերը ծրագրված են 2015-ի հուլիսի վերջին Բաքվում, որոնց վրա միլիարդավոր դոլարներ են ծախսվելու: Խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում դեռևս 2014-ին սկսել են մեծ քանակությամբ բնակելի տներ քանդել մայրաքաղաք Բաքվում: 2014-ի դեկտեմբերին ամերիկացի վերլուծաբաններն ու ակտիվիստները, որոնք հետևում են իրադարձություններին Ադրբեջանում, կոչ արեցին ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ մարդու իրավունքների խախտումների համար: Freedom Hous-ի նախկին նախագահ, այժմ՝ Մաքքեյնի ինստիտուտի տնօրեն Դևիդ Կրամերն առաջարկեց, որպեսզի բոլոր եվրոպացի քաղաքական գործիչները կոչ անեն բոյկոտել 2015-ին Բաքվում կայանալիք առաջին եվրոպական խաղերը, ինչպես դա եղավ Սոչիի օլիմպիադայի ժամանակ: «Եթե Ալիևը զրկվի կենտրոնական մարզադաշտում արևմտյան առաջնորդների կողքին կանգնելու հնարավորությունից, դա լուրջ հարված կլինի նրա հեղինակությանը»,-ասել է Կրամերը: Ըստ նրա, Ադրբեջանը խախտում է ոչ միայն արևմտյան, այլ ունիվերսալ սկզբունքները: «Ոչ ոք չի ցանկանում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, բայց դժվար է լավ հարաբերություններ պահպանել մի ռեժիմի հետ, որը գնալով ավելի կոռումպացված ու բռնատիրական է դառնում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |