Չեխիան պատրաստ է Լեհաստանին հանձնել իր տարածքի մի մասը![]() 6 մարտի 2015 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի Հանրապետությանը պատկանող որոշ հողատարածքներ ապագայում կարող են հանձնվել Լեհաստանին, հայտարարել է երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին The Telegraph-ի վրա հղումով: «Լեհաստանն իր հողերը հետ կստանա: Այս պահին գործարքի մանրամասները գաղտնի են, ուստի լրացուցիչ մեկնաբանություններ անել չեմ կարող»,-ասել է Սոբոտկան: Չեխիայի իշխանությունները նման որոշումը բացատրել են «հյուսիսային հարևանի հետ լավ հարաբերություններ պահապնելու ցանկությամբ»: Նրանք հայտարարել են նաև, որ արդեն իսկ համապատասխան առաջարկ են արել լեհական կողմին: Լեհաստանի պաշտոնական ներկայացուցիչների արձագանքը դեռ հայտնի չէ: Ըստ պարբերականի, խոսքը Չեխիայի վիճահարույց շրջանների՝ Մորավիայի և Բոհեմիայի 3,68 քկմ մասին է: Լեհերը բազմիցս են պահանջել վերադարձնել այդ հողերը, որոնք ըստ նրանց, ապօրինաբար են միացվել Չեխիային Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այսպիսի կարծիք է հայտնել նաև Չեխիայի հյուսիսում գտնվող փոքր քաղաքներից մեկի քաղաքապետի տեղակալ Էվա Պավլիչկովան, որը հաստատել է, որ «պետական հողերն առաձնացվել են» դրանք Լեհաստանին հանձնելու նպատակով: The Telegraph-ը հայտնում է նաև, որ Չեխիայի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են նյութական փոխհատուցում առաջարկել Լեհաստանին վիճարկվող հողերի համար, սակայն Լեհաստանը հրաժարվում էր նման լուծումից: Չեխական պետությունն առաջացել է երկու պատմական շրջանների՝ Մորավիայի և Բոհեմիայի, ինչպես նաև Սիլեզիայի մի մասի միավորման արդյունքում։ Չեխական հողերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մ.թ. 9-րդ դարին։Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1918թ.-ին, Չեխիան, միավորվելով Սլովակիայի և Անդրկարպատյան Ռուսիայի հետ, հիմնեց նորանկախ Չեխոսլովակիայի հանրապետություն։1938 թ.-ին Մյունհենյան պայմանագրով Սլովակիան դուրս եկավ Հանրապետությունից, իսկ 1939 թ.-ին Գերմանիան օկուպացրեց ողջ Չեխոսլովակիան, դարձնելով այն Մոռավիայի և Բոհեմիայի պրոտեկտորատ։ 1993թ.-ի հունվարի 1-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց երկու մասի՝ առաջացնելով անկախ Չեխիայի և Սլովակիայի պետություններ։1999թ. Չեխիան մտել է ՆԱՏՕ-ի, իսկ 2004թ.-ին՝ Եվրամիության կազմի մեջ։ Photo: Business.ua ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |