Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին մեղադրանք է առաջադրվել![]() 10 մարտի 2015 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձված Գևորգյանների վերաբերյալ` ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հարուցված քրեական գործը, հայտնում է «Երկիր»-ը: Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանի պատասխանում ասվում է, որ ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը, և նրա կինը` Ռուզաննա Մարդանյանը, այս գործով մեղադրյալներ են: ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության հանգամանքը, քննության ներկա փուլում գործի այլ տվյալների հրապարակումը նպատակահարմար չէ: Yerkir.am-ը հայտնել է նաև, որ հիշյալ ընտանիքը շարունակում է մնալ ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում: 2014-ի դեկտեմբերի 12-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին հանձնեց Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին: Բազմիցս դատված Եղիշե Գևորգյանն ընտանիքի հետ (կնոջ և երեխաների) փախուստի էր դիմել Ադրբեջան 2010-ի հունվարին՝ թաքնվելով քրեական հետապնդումից: Բաքուն առաջարկում էր փոխանակել նրանց Քելբաջարում 2014-ի ամռանը ձերբակալված դիվերսանտների հետ: Երևանն ու Ստեփանակերտը մերժեցին առաջարկը, երրորդ երկրում նույնպես չեն ցանկացել ընդունել Պետրոսյաններին: Photo: Yerkir.am ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |