ՌԴ-ն կարող է չեղյալ համարել սննդամթերքի ներկրման էմբարգոն Հունաստանից, Կիպրոսից և Հունգարիայից![]() 21 մարտի 2015 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ երկու շաբաթից մեկնարկում են Հունաստանում, Կիպրոսում և Հունգարիայում անասնապահական արտադրանք տվող ձեռնարկությունների ստուգումները: Այդ երկրների ղեկավարները մյուսներից առավել բարձրաձայն էին քննադատում ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: «Ստուգումները կսկսվեն ապրիլի 6-ին Հունաստանից, հետո կշարունակվեն Կիպրոսում ու Հունգարիայում, ժամկետները համաձայնեցված են»,-հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն: Դա արվում է, որպեզի ՌԴ սահմանած սնդդամթերքի էմբարգոն չեղյալ հայտարարելուց հետո, երեք երկրների առաքիչները կարողանան անմիջապես սկսել իրենց ապրանքների արտահանումը Ռուսաստան, հայտնում է «Ինտերֆաքսը»: Այժմ համաձայնեցվում է ձեռնարկությունների ցանկը, որտեղ ստուգումներ են անցկացվելու: Այս շաբաթ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնեց, որ սննդամթերքի ներկրման ռուսական հակապատժամիջոցների վերացումից հետո ռուսական շուկայում առաջինների թվում կարող են հայտնվել Հունգարիայից, Հունաստանից և Կիպրոսից ներկրվող ապրանքները: Ըստ նրա, «Ռոսսելխոզնադզորը» առաքումներ թույլ կտա միայն այն ձեռնարկություններից, որոնք ստուգված են Եվրամիության փորձագետների կողմից: Դա կապված է առաքումների տևական դադարի հետ, պարզաբանել է նա: Անցյալ տարի ՌԴ իշխանությունների կողմից սահմանված էմբարգոն Եվրոպայից սննդամթերքի ներկրման համար ամբողջությամբ բացառում է գյուղմթերքի, հումքի և սննդամթերքի ներկրումը ՌԴ տարածք: Այդ ընթացքում, ըստ գյուղնախարարության տվյալների, ամենից շատ թանկացել են տավարի միսն ու պանիրը: Ըստ փետրվարի 18-ի տվյալների, հիմնական գնի համեմատ (2014-ի օգոստոսի 11-ի տվյալներով) տավաի միսը թանկացել է 11,2 տոկոսով, հավի միսը՝ 6,2 տոկոսով, խոզի միսը՝ 2,4 տոկոսով: Արգելքի հետևանքով ՌԴ չներկրվեց մսի 47,2 տոկոսը՝ 848,5 հազար տոննա: Բացի այդ ռուսական շուկայից անհետացավ ներկրվող կաթի ու կաթնամթերքի 38,5 տոկոսը, այդ թվում պանրի 60 տոկոսը, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի 25,2 տոկոսը: Մի մասը փոխարինվեց հայրենական արտադրության ապրանքներով և ներկրումով այն երկրներից, որոնց վրա էմբարգոն չէր տարածվում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվա այցելած Իտալիայի, Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի ու Սլովենիայի ղեկավարները, հավանաբար, չեն սատարի ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին: «Հավանական զարգացումը կարող է հետևյալը լինել՝ այդ երկրները չեն համաձայնվի երկարացնել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ժամկետը և կհետաձգեն որոշումը մինչև վերջին պահը, մինչև որ պատժամիջոցները սպառվեն»,-հայտարարել է Լոնդոնի եվրոպական բարեփոխման կենտրոնի արտաքին քաղաքականության գծով տնօրեն Յան Բոնդը: «Պատժամիջոցների դեմ հանդես եկող երկրների վստահությունը, կարծես, աճում է»,-ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության գոծվ առաջատար փորձագետ Սթիվեն Բլոքմանսը Բրյուսելի եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնից: Photo: Efir24.tv ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |