Օջալանը կոչ է արել քրդերին հրաժարվել զինված պայքարից![]() 23 մարտի 2015 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել կողմնակիցներին կոնգրես հրավիրել քրդական հարցի խաղաղ լուծման համար: «Ես անհրաժեշտ եմ համարում կոնգրեսի անցկացումը, որոշելու համար նոր շրջանի մարտավարությունն ու սոցիալական ռազմավարությունը: Պետք է վերջ դնել զինված հակամարտությանը, որը ՔԱԿ անդամները 40 տարի վարել են Թուրքական Հանրապետության դեմ»,-ասվում է քուրդ առաջնորդի կոչում, որը հրապարակվել է Դիարբեքիրում, որը համարվում է քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաքը, Նովրուզի կապակցությամբ հավաքված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ: Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը պատրաստվում էին բանակցությունների սեղանի մոտ նստել և լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Սակայն գործընթացը հաջող ընթացք չունեցավ: Ըստ քրդերի, Անկարան, որը խոչընդոտում էր քուրդ կամավորականների տեղափոխումը Սիրիա, պատասխանատու է ԻՊ դեմ պայքարում քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանիի պաշարման համար: Օջալանն ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանիի անկումը ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի ավարտի համար: Բողոքներն Անկարայի դիրքորոշման դեմ մի քանի անգամ ավարտվեցին քրդերի բախումներով թուրք ոստիկանների հետ սահմանին՝ Կոբանիից ոչ հեռու, ինչպես նաև թուրքական այլ քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Օջալանը նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատասխանատուներն են համաշխարհային իմպերիալիստական ուժերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մեր տարածաշրջանը ճգնաժամի մեջ է նոր ազատական քաղաքականության պատճառով, որը պարտադրում է կապիտալիզմը և նրա տեղական բռնապետ կոլաբորացիոնիստները: Մենք տեսնում են «Իսլամական պետության» բռնությունը, որի համար ճանապարհ հարթեցին իմպերիալիստական ուժերը, որոնք չեն ցանկանում հրաժարվել Մերձավոր Արևելքում իրենց նկրտումներից: Այն, ինչ ԻՊ-ն է անում, բարբարոսությունից էլ վատ է»,-ասվում է Օջալանի ուղերձում: Նա հավելել է, որ ԻՊ զոհերն են դառնում ոչ միայն քրդերը, այլ նաև թուրքմենները, արաբները, եզդիները, ասորիները, այդ թվում երեխաներն ու կանայք: Օջալանը կոչ է արել վերջ դնել բռնությանն ու «անցնել խաղաղության, եղբայրության ու ժողովրդավարության»: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |