Հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծ՝ ԱԺ-ում![]() 23 մարտի 2015 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում այսօր՝ մարտի 23-ին, քննարկվել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նախագիծը կազմելիս առաջնորդվել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով: Շարմազանովը նշել է, որ արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, այս նախագծով հայտարարում են, որ դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը, գրում է Tert.am-ը: «Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,- ասել է նա և ավելացրել, որ այս նախագիծը նոր չի մշակվել՝ սկիզբը դրվել է Վահան Հովհաննիսյանի հետ՝ չորս տարի առաջ: Ներկայացնելով հիմնավորումները՝ Շարմազանովը նշել է, որ ցեղասպանագետները հայերի, հույների և ասորիների ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում դիտում են որպես մեկ քաղաքականության բաղկացուցիչ մասեր. «Քաղաքականություն, որն ուղղված էր Փոքր Ասիան վերածելու միասնական մահմեդական, այնուհետև՝ թուրքական տարածքի: 1909թ-ից երիտթուրքերն աստիճանաբար սկսում են որդեգրել և անցում կատարել ոչ մահմեդական ժողովուրդների բռնի ձուլման և տարհանման քաղաքականությանը, որի մեկնարկը դրվեց 1909թ. Ադանայում հայ բնակչության կոտորածով»: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |