3 օգոստոսի 2006 - 18:35 AMT
Երեւանն ու Մոսկվան ռազմա-տեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրելու
Ռազմա-Տեխնիկական համագործակցության հարցերով երկկողմանի միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում են Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության հարցերը պաշտպանության բնագավառում: Հանդիպումն անցնում է Ցամաքային զորքերի ռազմական նշանակության տեխնիկայի միջազգային ցուցահանդեսի «ՑԶՄՑ-2006»-ի շրջանակներում ՀՑԿ-ում:

«Սա երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի թվով երրորդ նիստն է: Երկօրյա հանդիպման արդյունք կդառնա ՌՏՀ համաձայնագրի ստրոգրումը»,- հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության (ՌՏՀ) դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Պալեշչուկը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: