Սուր շնչառական վարակ. Անհրաժեշտության դեպքում կփակվի Երևանի մի քանի մանկապարտեզ![]() ![]() PanARMENIAN.Net - Սուր շնչառական վարակների տարածման պատճառով անհրաժեշտության դեպքում կփակվի Երևանի մի քանի մանկապարտեզ, բայց ոչ բոլորը, ասել է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, գրում է Panorama.am-ը: Մարտի 23-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր. «Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու և վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն և եթե որևէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի գործունեությունը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ»: Կրթության և գիտության նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես գրիպով հիվանդացության տարածման միտումներով պայմանավորված` մեկ աշխատանքային շաբաթով՝ մինչև մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդները երկարացվել են: Իսկ ԱՆ-ից մարտի 21-ին տեղեկացրել էին, որ սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը մեկուկես անգամ գերազանցում է համաճարակային շեմը և հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բռնկում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |