ՊՆ. Քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են՝ Տավուշում ապաստարաններ են ստեղծվել25 մարտի 2015 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Սահմանամերձ շրջաններում քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են և այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ուսումնասիրելու սահմանամերձ բնակավայրերում առկա ապաստարանները: Այդ մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցին՝ սահմանամերձ բնակավայրերի ապաստարանների խնդրի վերաբերյալ: Ըստ նրա, աշխատանքային խումբն իր առաջարկություններն արդեն ներկայացրել է, շուտով Կառավարությանը կներկայացնեն ռազմավարությունը ու դրանից բխող համապատասխան ծրագիրը: Նախարարը նշել է, որ Տավուշի մարզում արդեն ստեղծվել են օրինակելի ապաստարաններ, աշխատանքները շարունակվելու են, գրում է Panorama.am-ը: Սահմանային լարվածության մասով նախարարը համոզված է, որ իրավիճակը այսօր վերահսկվում է: «Չկա որևէ իրադարձություն, որ համարժեք և դեռ ավելին պատասխաններ չտանք»,- ասել է նախարար Օհանյանը, գրում է «Այսօր»-ը: Անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած դիվերսիոն հարձակումներին՝ նա ընդգծել է, որ դրանք հաջողությամբ կանխվել են, և թշնամին հետ է մղվել հայ զինվորի բարձր պատրաստվածության շնորհիվ: Նախարարն ընդգծել է, որ այսօր անընդհատ առաջնագծին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել. «Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողիքն գտնվեն մեր վետերաները և երկրապահները կամ արձագանքներ ակնկալել ՀԱՊԿ-ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականցնի»: 2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են |