Ռուս-հունական հարաբերությունների «վերագործարկումն» ու ԵՏՄ եզակի հնարավորությունները

Ռուս-հունական հարաբերությունների «վերագործարկումն» ու ԵՏՄ եզակի հնարավորությունները

PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորի» տեսուչներն ապրիլի 6-ից կսկսեն ստուգումները Հունաստանի, Հունգարիայի ու Կիպրոսի ձեռնարկություններում, որպեսզի նրանք պատրաստ լինեն սկսել առաքումներն առևտրային սահմանափակումներից հրաժարվելու վերաբերյալ քաղաքական որոշման դեպքում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն Սոլոնիկում Հունաստանի գյուղատնտեսական զարգացման փոխնախարար Պանայոտիս Սգուրիդիի հետ բանակցություններից հետո:

Նախորդ տարվա օգոստոսին ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցներին, Մոսկվան արգելք սահմանեց ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից գյուղմթերքի ներկրման վրա: Արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին ՌԴ դեմ ուկրաինական ճգնաժամի պատճառով:

Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության վարչությունը որոշեց ստուգումներ անցկացնել Պուտինի հրավերով վարչապետ Ցիպրասի Մոսկվա այցից երկու օր առաջ: Ռուսական կողմը մտադիր է «կազմ ու պատրաստ» ընդունել պատվավոր հյուրին և «վերագործարկել» ռուս-հունական հարաբերությունները:

Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում են ՌԴ-ն, Հայաստանը, Ղազախստանը և Բելառուսը, մտադիր է եզակի հնարավորություններ առաջարկել 185-միլիոնանոց միասնական շուկա հունական արտադրանքի արտահանման համար, գրում է «Ռուսկիե Աֆինի» թերթը:

Ըստ Ալեքսեենկոյի, այժմ համաձայնեցվում է ձեռնարկությունների ցուցակը, որտեղ բանակցություններ կանցնեն: «Նոր ձեռնարկությունների ստուգումը ցույց կտա ընդհանուր առմամբ ԵՏՄ, և մասնավորապես ՌԴ պահանջները կատարելու առաքիչների պատրաստակամությունը»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվա այցելած Իտալիայի, Հունաստանի, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի ու Սլովենիայի ղեկավարները, հավանաբար, չեն սատարի ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին:

«Հավանական զարգացումը կարող է հետևյալը լինել՝ այդ երկրները չեն համաձայնվի երկարացնել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ժամկետը և կհետաձգեն որոշումը մինչև վերջին պահը, մինչև որ պատժամիջոցները սպառվեն»,-հայտարարել է Լոնդոնի եվրոպական բարեփոխման կենտրոնի արտաքին քաղաքականության գծով տնօրեն Յան Բոնդը:

«Պատժամիջոցների դեմ հանդես եկող երկրների վստահությունը, կարծես, աճում է»,-ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության գոծվ առաջատար փորձագետ Սթիվեն Բլոքմանսը Բրյուսելի եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---