Օբամայի աշխատակազմը փորձում է հարթել ԱՄՆ-ՆԱՏՕ սկանդալը26 մարտի 2015 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման չի հրաժարվել հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Bloomberg-ի սյունակագիր Ջոշ Ռոջինը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մոտ աղբյուրների վրա հղումով հայտնեց, որ Սպիտակ տունն անտեսել է այցով Վաշինգտոնում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խնդրանքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու վերաբերյալ: «Այն հաղորդագրությունները, թե նախագահը կամ Սպիտակ տունը ինչ-որ կերպ չեն կարողացել պատասխանել գլխավոր քարտուղարի հեռախոսազանգին, ուղղակի ծիծաղելի են: Մենք մշտական կապի մեջ ենք: Իսկ ընդհանրապես գլխավոր քարտուղարն ԱՄՆ այցի ժամանակ հանդիպում է պաշտպանության նախարարի հետ»,-ասել է Էրնեստը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես ասել էր Ռոջինը, Օբամայի օրակարգն այնքան էլ հագեցած չէ: Մանավորապես, մարտի 25-ին նա միայն կարճ ելույթ ունի բուժապահովագրության հարցերին նվիրված խորհրդակցությունում, իսկ մարտի 26-ին ԱՄՆ նախագահը պետք է ելույթ ունենա Ալաբամայում տնտեսական խնդիրներին նվիրված խոսքով: ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը կարծիք է հայտնել, որ Օբաման խախտել է իր նախորդի՝ Ջորջ Բուշ կրտսերի ավանդույթը, որի համաձայն ԱՄՆ նախագահը միշտ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ վերջինիս Վաշինգտոն այցերի ժամանակ: «Չեմ հավատում, որ ԱՄՆ նախագահը ժամանակ չի գտել հանդիպելու համար ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղարի հետ՝ հաշվի առնելով հանգամանքների լրջությունն ու ըստ պաշտոնե նրա պարտավորությունները»,-ասել է Վոլկերը: Ստոլտենբերգը, որը երկու անգամ զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, գլխավորեց ՆԱՏՕ-ն 2014-ի հոկտեմբերին: Նշանակման պահից ի վեր նա ոչ մի անգամ չի հանդիպել Օբամայի հետ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |