Բուլղարացի քաղաքապետը՝ թուրք հյուպատոսին. «Ճիշտ չեմ համարում, որ օտար պետությունը միջամտի մեր ներքին գործերին»26 մարտի 2015 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դեմ է հանդես եկել Բուլղարիայի հարավում գտնվող Հասկովո քաղաքի զբոսայգին «Հայեր» կոչելու որոշմանը: Պլովդիվում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը Թուրքիայի սահմանից 80 կմ հեռավորությամբ գտնվող Հասկովո քաղաքի քաղաքապետ Գեորգի Իվանովի հետ է զրուցել ու պնդել է անհապաղ հետ կանգնել այդ որոշումից, տեղեկացնում է Tert.am-ը թուրքական «Բուգյուն» կայքի վրա հղումով։ Բուլղարացի քաղաքապետը, սակայն, կոշտ արձագանք է տվել. «Ճիշտ չեմ համարում այն, որ օտար պետությունը միջամտի մեր ներքին գործերին»: Նա նշել է, որ Հասկովոյում շատ հայեր կան, և անվանափոխություն իրականացնելու համար օտար պետություններից թույլտվություն ստանալու կարիք չունեն։ Հասկովոյի քաղաքային խորհուրդը հայերից ստացած առաջարկը մտադիր է քննարկել մարտի 27-ին: 2011թվականի տվյալներով՝ քաղաքում 338 հայ է բնակվում։ Բուլղարիայի պատմանկան տարածքներում հայերի առաջին խմբերը հայտնվել են 5-րդ դարի. 2-րդ կեսից: Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, շատ հայեր, դեռևս միջնադարում, բուլղարական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ հայազգի զորավար Սամուիլ «Կոմսաձագը» թագավորել է արևմտյան Բուլղարիայում 997-1014 թվականներին: Հայերը գործուն մասնակցություն են ունեցել նաև Բուլղարիայի ազատագրական, հասարակական-քաղաքական պայքարում: 1912-1913թթ. Բալկանյան պատերազմի ժամանակ մեծ թվով հայ կամավորներ Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հրամանատարությամբ, մասնակցել են Թուրքիայի դեմ պատերազմին, արժանացել պարգևների: 1920-ականներին Բուլղարիայում ապրել են մոտ 50 հազար հայեր: Ներկայումս բուլղարիահայ համայնքը ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30.000 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը |