«Չեմ իմացել՝ ինչ եմ արել». Ադրբեջան անցած զինվորի նամակը հարազատներին![]() 31 մարտի 2015 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչները մարտի 30-ին հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանն անցած պայմանագրային զինծառայող Անգրանիկ Գրիգորյանին, տեղեկացնում է ԿԽՄԿ լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին: Նրա փոխանցմամբ, ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են, զրուցել նրա հետ և փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկատվությամբ, գրում է , գրում է Panorama.am-ը: շ Այլ մանրամասներ է ներկայացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը: Անդրանիկ Գրիգորյանը հենց այս գյուղի բնակիչ էր: Գյուղապետն անձամբ կարդացել է նամակը. «Գրել ա, որ մամ ջան, պապ ջան, ես չարությունից չեմ անցել սահմանը, եսիմ, ստացվել ա, չեմ իմացել՝ ինչ եմ արել: Լոխ լավ ա, մի քիչ էլ սպասեք կգամ, ցախը կառնենք, ձմեռվա ցախ կունենանք, լոխ լավ կըլնի: Մի ջղայանցեք իմ վրա»; Անդրանիկը տանն ապրել է հոր և մոր հետ, հայրը հաշմանդամություն ունի, իսկ մայրն էլ, գյուղապետի փոխանցմամբ, առողջական որոշ խնդիրներ ունի: Քույրն ամուսնացած է: Ապրում են բավարար սոցիալական պայմաններում: «Անցյալ տարի ավտո առան, պայմանագրային զինծառայող ա, նորմալ աշխատավարձ ստանում ա», -ներկայացրեց գյուղապետը, որի համար էլ էր տարօրինակ՝ ինչպես է ստացվել, որ տղան հատել է սահմանը: Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991-ին ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն սկսել է բանակցել ադրբեջանական կողմի հետ սահմանն անցած 24-ամյա զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասով: Միջազգային կոմիտետեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, սակայն, մանրամասներ չի հայտնել։ Մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |