Հայաստանը կմասնակցի ԱՊՀ ՀՕՊ «Մարտական գործակցություն 2015» զորավարժությանը

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ ՀՕՊ «Մարտական գործակցություն 2015» զորավարժությանը

PanARMENIAN.Net - ԱՊՀ ՀՕՊ համակարգը բաղկացած է շուրջ 80 զորամասից, խմբավորումը դեռևս չի նախատեսվում ընդլայնել, ասել է լրագրողներին ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերի համակարգման կոմիտեի փոխնախագահ Պավել Կուրաչենկոն:

«ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի մարտական կազմն ունի 21 ավիացիոն զորամաս, ԶՀ զորքերի 41 զորամաս, ռադիոտեխնիկական զորքերի 21 զորամաս և ռադիոէլեկտրոնային պայքարի երկու առանձին գումարտակ»,-ասել է Կուրաչենկոն ԱՊՀ ՀՕՊ Համակարգող կոմիտեի նիստի ավարտին, որը ապրիլի 7-ին կայացել է Դուշանբեում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ նիստում քննարկվել է 12 հարց, որոնք «վերաբերում էին ՀՕՊ Միացյալ համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը, ինչպես նաև ՀՕՊ ոլորտում ԱՊՀ երկրների երկկողմ և բազմակողմ ռազմական գործակցությանը»: Բացի այդ, ըստ նրա, հավանության են արժանացել օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ առաջարկները:

Կուրաչենկոն հայտնել է նաև, որ ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի համատեղ զորավարժությունները կանցնեն Ռուսաստանում և Ղազախստանում 2015-ի սեպտեմբերին:

«Համատեղ զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորքերը»,-ասել է նա:

Կողմերն արդեն համաձայնեցրել են զորավարժությունների առանցքը, սակայն մանրամասներ չեն հաղորդվում:

«Մարտական գործակցություն-2015» զորավարժությունների կապակցությամբ ՀՕՊ հարցերի համակարգող կոմիտեի հերթական նիստը կանցկացվի 2015-ի սեպտեմբերին Աստրախանում»:

Միավորված համակարգը գործում է արդեն 20 տարի: Համակարգի խնդիրներն են մասնակից պետությունների սահմանների պաշտպանությունն օդային տարածքում և համատեղ հակազդեցությունը հնարավոր օդատիեզերական հարձակմանը:

Համատեղ հակաօդային պաշտպանությանը մասնակցում են համաձայնագիրը կնքած ոչ բոլոր պետությունները: 2008-ին ԱՊՀ-ից, հետևաբար, ՀՕՊ համակարգից, դուրս եկավ Վրաստանը: Թուրքմենստանը չի մասնակցում համակարգի գործունեությանը, իսկ Ուզբեկստանի ու Ուկրաինայի հետ ՌԴ-ն երկկողմ գործակցության մասին պայմանագրեր է կնքել:

Ռուսաստանի առավել ակտիվ դաշնակիցներ են Բելառուսը, Ղազախստանն ու Հայաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---