Սան Պաուլոյի խորհրդարանն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր![]() 10 ապրիլի 2015 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի ամենախոշոր նահանգը՝ Սան Պաուլոյի խորհրդարանը, ապրիլի 8-ին ընդունել է համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Սան Պաուլոն ամենախոշորն նահանգն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլոն ամենախոշոր վարչական միավորումն է ամբողջ Հարավային Ամերիկայում: Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 17-ին: 1998-ի մարտից Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2011-ի նոյեմբերի 20-ին Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս Քաղաքային խորհրդարանն ընդունել է բանաձև՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: 2003-ին ևս Սան Պաուլոյի խորհրդարանը բանաձև էր ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին: Մինչև այդ ապրիլի 3-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է H.R. 904 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |