The Telegraph. Երևանը Եվրոպայի ամենահին 16 քաղաքի թվում՝ հիմնադրվել է Հռոմից 30 տարի առաջ

The Telegraph. Երևանը Եվրոպայի ամենահին 16 քաղաքի թվում՝ հիմնադրվել է Հռոմից 30 տարի առաջ

PanARMENIAN.Net - Քանի դեռ աշխարհի ամենահին քաղաքների մեծ մասը, որոնք գտնվում են Միջին Արևելքում, հասանելի չեն ճանապարհորդներին, Եվրոպայում դրան հակառակ՝ ամենահին բնակավայրերը բաց են այցելուների համար:

Բրիտանական The Telegraph պարբերականն իր «Ճանապարհորդություն» բաժնում ներկայացրել է Եվրոպայի 16 ամենահին քաղաքները, որոնք շարունակաբար բնակեցված են եղել: Եվրոպայի 16 ամենահին քաղաքների թվում է նաև Երևանը, որի նկարագրության մասում պարբերականը գրել է. «Հռոմից 30 տարի առաջ հիմնադրված քաղաքը Հայաստանի մայրաքաղաքն է և կարևոր հանգույց Ասիայի և Եվրոպայի միջև: Այն գրավել են Ասորեստանի արքաները, հռոմեացիները, պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, մոնղոլները, թուրքերը և 1920-ին Խորհրդային կարմիր բանակը:

Խորհրդային միության փլուզումից հետո ՀՀ մայրաքաղաքում ավելացել են մշակութային հաստատությունները: Դանդաղ, բայց զարգանում է նաև զբոսաշրջությունը»:

Ցանկում ներառված մյուս քաղաքներն են Զադար՝ Խորվաթիայում, Մցխեթի և Քութայիսի Վրաստանում, Կադիս, Իսպանիայում, Միտիլենա, Լեսբոս, Խալկիդա, Թեբե, Տրիկալա, Պատրաս, Խանիա, Աթենք, Արգոս Հունաստանում, Լիսաբոն Պորտուգալիայում, Լառնակա Կիպրոսում, Պլովդիվ Բուլղարիայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---