Տիեզերական եկեղեցու վարդապետ. Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին![]() 13 ապրիլի 2015 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Գրիգոր Նարեկացու մեծագույն ավանդը քրիստոնեական կրոնի ու համաշխարհային մշակույթի մեջ արժանվույնս գնահատվեց ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու ուսուցիչ, վարդապետ` պատվավոր մի կոչում, որը կաթոլիկ եկեղեցին շնորհում է վաստակավոր աստվածաբաններին: Եկեղեցու ուսուցչի կոչումը շնորհվում է 1298 թվականից, տիտղոսը շնորհվում է Հռոմի պապի կողմից միջնադարից ի վեր աստվածաբաններին՝ եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար` առաքինի կյանքով ու վարքով հռչակված անձնավորություններին: Princeps philosophorum «փիլիսոփաների արքայազնն» է համարվում 13-րդ դարի աստվածաբան ու փիլիսոփա Թովմա Աքվինացին: Աքվինացին համարվում է կաթոլիկ եկեղեցու հայր, հորջորջվել է որպես՝ Doctor Angelicus, Doctor Universalis, («փիլիսոփաների արքայազն»), փիլիսոփայական ուղղության հիմնադիր: 1879-ից նա ճանաչվել է ամենահեղինակավոր կաթոլիկ կրոնական փիլիսոփան, որը կապել է կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը (մասնավորապես, Օգոստինոս Երանելու գաղափարները) Արիստոտելի փիլիսոփայության հետ։ Վաղ միջնադարում եկեղեցու ուսուցչի բարձր տիտղոսին արժանացել է Հնագույն Արևմտյան եկեղեցու միայն 4 ներկայացուցիչ. Հռոմի պապ Գրիգորիս Առաջինը, Ամբրոսիոս Մեդիոլանացին, Օգոստինոս Ավրելիոսը ու Իերոնիմոս Ստրիդոնացին: Հին Արևելյան եկեղեցում, որին պատկանում է Գրիգոր Նարեկացին, այն ժամանակ պատվավոր կոչման են արժանացել Սբ Հովհաննես Ոսկեբերանը, Վասիլի Մեծն ու Գրիգորիս Աստվածաբանը: Նրանք համարվում են եկեղեցու հայրեր: Եկեղեցու հայրեր են համարվում այն առաքինի անձնավորությունները, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել իբրև հավատի հիմնական սկզբունքների ճշմարիտ և ուղղափառ երաշխավորներ, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ ու ավանդապահներ, եկեղեցու ծառայությանը նվիրված և եկեղեցական նվիրապետության պատասխանատու դեմքեր: Կաթոլիկները այս ամենին հավելում են նաև վաղեմությունը: Ավելի ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մշտապես ընդլայնել է ցուցակը` «ուսուցչի» տիտղոս շնորհելով ավելի քան 20 աստվածաբանի: Այժմ Եկեղեցու ուսուցիչների ընդհանուր ցանկը 36 անունից է բաղկացած: Եկեղեցու ուսուցչի տիտղոսը շնորհում է Սրբերի սրբադասման կոնգրեգացիան: Համաձայնություն պետք է տան բոլոր աստվածաբանները Կոնգրեգացիայի լիագումար նիստում, ինչպես նաև բոլոր կարդինալները: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագն ուղիղ հեռարձակվել է: Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |