Իսրայելցիները ստորագրահավաք են սկսել` պահանջելով Թել Ավիվից ճանաչել Ցեղասպանությունը![]() 13 ապրիլի 2015 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցիների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել` կոչ անելով Թել Ավիվին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պահանջագրի տեքստը կազմված է երեք լեզվով. անգլերեն, իվրիտով և ռուսերեն: Պահանջագրում մասնավորապես ասվում է. «Ցեղասպանության փաստն անգամ փոքր կասկածի տեղ չի թողնում, ավելին, հենց իսրայելցի գիտնականներն են առաջինը սկսել այն ուսումնասիրել: Նույնիսկ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրել հրեա Ռաֆայել Լեմկինը` բնորոշելու համար հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան կայսրությունում և հրեաների ջարդերը նացիստական Գերմանիայի կողմից գրավված տարածքներում: Առավել ևս վիրավորական է և նույնիսկ խայտառակություն է տեսնել, որ Իսրայելի Քնեսեթն ու ԱԳՆ-ն ունակ չեն ճանաչելու ցեղասպանության փաստմ, իբր, ի շահ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների: Աշխարհի 23 երկիր արդեն արել է այդ քայլը: Ժամանակն է, որ Իսրայելը ևս 1,5 մլն հայերի սպանդը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչի: 2015-ի ապրիլին լրանում է այդ սոսկալի իրադարձությունների 100-րդ տարելիցը: Արդարությունը վերականգնելը երբեք ուշ չէ», հայտնում է Armenia Today-ը: Հունվարի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինը խոսել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի մասին: Նա թեմային անդարդարձել է Գլխավոր ասամբլեայի Հոլոքոստի հիշատակի արարողության ժամանակ, երբ ելույթում պաշտպանվում էր պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներից: «Երբ 1915-ին հայ ժողովրդին կոտորում էին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակիցների հետ գործակցող հրեական լրտեսական ցանցի՝ Նիլիի ղեկավար անդամներից Ավշալոմ Ֆայնբերգը գրել է հետևյալը. «Ատամներս սեղմում եմ վախից, թե ով է լինելու հաջորդը: Երբ քայլում էի Երուսաղեմի փողոցներով, հարցնում էի ինքս ինձ՝ արդյո՞ք մենք ապրում ենք ժամանակակից՝ 1915թ., թե՞ Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի օրերին: Արդյո՞ք ես՝ հրեաս, մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյո՞ք իրավունք ունեմ միայն իմ ժողովրդի ցավերը ողբալի, և արդյո՞ք Երեմիա մարգարեն էլ արցունք չի թափել հայերի համար: Ավշալոմ Ֆայնբերգը գրել է դա ուղիղ 100 տարի առաջ: Ժխտման և երկմտանքի 100 տարի: Բայց այն ժամանակվա Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ես եմ ծնվել, ոչ ոք չէր ժխտում տեղի ունեցած կոտորածները: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողներն ու մեր ընտանիքի անդամները տեսել են հազարավոր հայերի ժամանելը. գալիս էին սովամահ, աղետից մազապուրծ ողորմելի մարդիկ: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, և սերունդները մինչ օրս շարունակում են ապրել այնտեղ: Այն ժամանակ 2 հարց էր շրջանառվում` ու՞մ հերթն է հաջորդը, և արդյո՞ք մենք՝ հրեաներս էլ ուրիշի ողբերգության համար արյուն-արցունք կթափենք: Առաջին հարցին պատասխանեց պատմությունը. հրեաները հաջորդն էին»,- ասել է Ռիվլինը: Haaretz-ը՝ նկարագրելով ելույթը, գրում է, որ Ռիվլինն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, Ռիվլինը չի արտասանել «ցեղասպանություն» բառը հայերի ջարդերը նկարագրելիս: Իսրայելի նախագահը հիշատակել է նաև Խոջալուի դեպքերը՝ ադրբեջանական կողմի դիրքորոշումների համատեքստում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |