Կառավարությունը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին![]() 14 ապրիլի 2015 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին, ասել են գործադիրում: «Կառավարությունը պատրաստ է պատշաճ ձևով ընդունելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- ասված է պատասխանում, գրում է Tert.am-ը: Սիրիայում Հալեպը վերջին օրերին դարձել է իսլամիստների և կառավարական զորքերի ամենաթեժ մարտերի թիրախը: Անցած երկու օրերին Հալեպի հրթիռակոծության հետևանքով ավելի քան 45 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից առնվազն հինգը՝ երեխաներ: Զգալի տուժել է նաև հայաշատ Սուլեյմանիե թաղամասը: Սիրիայում բնակվող հայերից շատերը տարբեր սոցցանցերում կոչեր են հնչեցրել հայ երեխաներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |