ԵԽ փոխնախագահ. Գուցե Էրդողանը երազում է Օսմանյան կայսրությունը վերկանգնելու մասին![]() 14 ապրիլի 2015 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունում բնակվող 450 մլն մարդկանց ներկայացնող 736 պատգամավոր վաղը՝ Եվրախորհրդարանի ապրիլի 15-ին լիագումար նիստում քննարկելու և քվեարկելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի շուրջ: Դրան ընդառաջ՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Անտոնիո Տայանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Եվրոպայի գծից շեղվելու և «համաարաբական առաջնորդ» դառնալու ձգտումների համար, «Ջումհուրիյեթ»-ին հղումով գրում է Tert.am-ը: Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ունեցած դերակատարությանը՝ Տայանին նշել է, որ պետք է կանխել «Իսլամական պետություն» խմբավորման՝ տարածաշրջանում առաջնորդ դառնալու ձգտումը. «Դա որքան Եվրոպայի, այդքան էլ Թուրքիայի խնդիրն է: Թուրքիան ի՞նչ պետք է անի: ԵՄ մտնել էր ցանկանում, սակայն մենք գուցե շատ կոշտ կեցվածք ընդունեցինք: Էրդողանը Եվրոպայի գծից շեղվել ու ավելի համաարաբական կեցվածք է ընդունել: Գուցե Էրդողանը երազում է Օսմանյան կայսրությունը դարձյալ կյանքի կոչելո՞ւ մասին: Թուրքիան միշտ Արևմուտքի բարեկամն է եղել, Իսրայելի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել: Հուսանք՝ Թուրքիան Եվրոպայի դեմ կեցվածք չի դրսևորի: Մեզ համար ամենակարևորը տարածաշրջանի ապագան է: Իմ կարծիքով՝ Թուրքիան չպետք է արաբական առաջնորդ դառնա»,- ասել է նա: Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով 2013-ի զեկույցը, որի որոշակի պարբերություններ վերաբերում են Հայաստանին: Փաստաթղթով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ է արվում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու ԵՄ կառույցներին խրախուսվում է նպաստել այդ գործընթացին»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |