20 ապրիլի 2015 - 11:38 AMT
Մոսկվայի երկնքում հարյուրավոր սպիտակ փուչիկներ են հայտնվել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Ապրիլի 19-ին հարյուրավոր սպիտակ փուչիկներ են հայտնվել Մոսկվայի երկնքում: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Անմահ հոգիներ» ակցիան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանում Հայ երիտասարդների կոնգրեսի ղեկավար Անդրանիկ Հովսեփյանը, չնայած, որ 100 տարի է անցել, երիտասարդ սերունդը հիշում է այն սարսափելի իրադարձությունների մասին և հայտարարում է, որ պայքարելու է հանուն արդարության:

«Որովհետև, ցավոք, պատմական արդարությունը դեռ չի վերականգնվել, Հայոց ցեղասպանությունը ցավոք դեռ պատշաճ կերպով չի դատապարտվել»,-ասել է նա, հայտնում է ՆՏՎ-ն:

Հայ հանրությունն ապրիլի 24-ին բազմահազարանոց հանրահավաք կկազմակերպի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ասել է ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը:

«Մոսկվայի իշխանությունների հետ համաձայնեցված ՌԴ հանրության հանրահավաքը կանցնի Գորկու անվան զբոսայգու տարածքում»,-պարզաբանել է նա: Նա հիշեցրել է, որ ՌՀՄ-ն ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ է կազմակերպում: Այս տարվա հանրահավաքն առավել մասսայական կլինի:

«Անհերքելի է, որ վերաբերմունքն աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փոխվում է, այդ թվում նաև Թուրքիայում: Որքան հնարավոր է շատ մարդիկ պետք է իմանան ողբերգության մասին»,-ասել է Մուքանյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն Ռուսաստանի ավելի քան 600 քաղաքներում:

Photo: Lifenews.ru