Google-ը սև ժապավեն է տեղադրել ի հիշատակ 100 տարի առաջ զոհված հայերի24 ապրիլի 2015 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Google կորպորացիան իր որոնողական կայքի հայալեզու հատվածում սև ժապավեն է զետեղել, որի վրա գրված է. «Ի հիշատակ 100 տարի առաջ զոհված հայերի»: Գրությամբ ժապավենը տեսանելի է Google.am-ի տիրույթում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզվով: Անգլերենում ժապավենը բացակայում է: Անցյալ տարի համացանցում ստորագրահավաք սկսվեց, որով մասնակիցները խնդրում էին կորպորացիային Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «դուդլ» ստեղծել և զետեղել այն իր գլխավոր էջում: Այսօրվա դրությամբ հավաքվել էր մոտ 200 000 ստորագրություն: Google-ը որոնողական համակարգ է, պատկանում է Google Inc. ընկերությանը։ Ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %)։ Ամսական ընդունում է ավելի քան 41 մլրդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 մլրդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել մոտ 200 լեզվով։ Կարող է որոնել PDF, RTF, PostScript, Մայքրոսոֆտ Վորդ, Մայքրոսոֆտ Էքսել, Մայքրոսոֆտ ՓաուերՓոյնտ և այլ ձևաչափերի փաստաթղթերում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |