Ապրիլի լույս 24-ի գիշերը սահմանին հակառակորդի կողմից եղել է 200 կրակոց

Ապրիլի լույս 24-ի գիշերը սահմանին հակառակորդի կողմից եղել է 200 կրակոց

PanARMENIAN.Net - Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի լույս 24-ի գիշերը եղել է միջին լարվածության: Այս մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Լարվածությունը սահմանին մեծ չի եղել: Հակառակորդի կողմից եղել է 200 կրակոց, հիմնականում դիրքերի ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բոլոր կրակոցներին համարժեք պատասխան է տրվել»,-ասել է նա` հավելելով, որ այդ իրավիճակը պահպանվում է:

«Հնարավոր է, այս պահի դրությամբ լարվածությունը մի փոքր նվազել է, քանի որ սովորաբար առավոտյան ժամերին այդպես է լինում»,-ասել է ՊՆ մամուլի խոսնակը, հայտնում է Armenia Today-ը:

Վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը նաև ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր և 60 մմ ականանետեր:.

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ԶՈւ-23/2 տիպի զենիթային համակարգերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարությունում ապրիլի 21-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին», - պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ասել է նախարարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---