Տոմիսլավ Նիկոլիչն իր ելույթը եզրափակեց՝ մեջբերելով սերբ պատրիարք Պավելի խոսքերը. «Եկեք մարդ լինենք»

Տոմիսլավ Նիկոլիչն իր ելույթը եզրափակեց՝ մեջբերելով սերբ պատրիարք Պավելի խոսքերը. «Եկեք մարդ լինենք»

PanARMENIAN.Net - Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 100-րդ տարելիցին հայտարարեց, թե եկել է Երևան իր պետության և սերբ ժողովրդի անունից հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Օսմանյան կայսրության կողմից իրականացված «ահավոր ողբերգության զոհերի հիշատակը հարգելու»։

«Հայերի հետ տեղի ունեցած դաժան իրադարձությունները հասկացող եթե մեկ ժողովուրդ կա, դա սերբ ժողովուրդն է»,- հայտարարեց սերբ Նախագահը ու նշեց, որ 1915-1918թթ-ի մեծ պատերազմում ոչ մի երկիր այնքան կորուստներ չի կրել, որքան Սերբիան։ Ըստ նրա այս տարիներին մահացածների թիվը այդ ժամանակվա բնակչության 28% էր կազմում, հայտնում է Tert.am-ը:

«Մենք այս թվերով չենք հպարտանում բնավ, այս թվերը մարմնավորում են մեր սուրբ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին համաշխարհային մի հակամարտության, որից հետո կարծում էին, թե երբևէ նման բան չի կրկնվելու, սակայն անցավ ընդամենը մի քանի տասնամյակ և մարդկային կյանքի ահասարսուռ կորուստների ականատես եղավ համաշխարհային հանրությունը, տեղի ունեցավ ևս մեկ հրեշավոր ցեղասպանություն»,- ասաց նա։

Սերբիայի նախագահը նշեց, թե վերջերս Հռոմի պապն ասել էր, թե կտոր-կտոր տեղի ունեցող ևս մեկ համաշխարհային պատերազմ է, երբ հազարավոր անմեղ մարդիկ կրկին զոհվում են, տառապում։

«Այս մարդիկ զոհվում են ծայրահեղ քաղաքականության ցինիկ շահերի պատճառով, ուստի հարց է ծագում, մենք բարոյական իրավունք ունե՞նք մեկ հարյուրամյակ առաջ զոհված հայերին չհիշելու, իրավու՞նքն ունենք թույլ տալու, որպեսզի անցյալի ցնցող փաստերը մոռացության մատնվեն։ Անցյալի բեռը չճանաչելու ու մոռանալու դեպքում չենք հարգի տուժողների հիշատակը»,- ասաց նա և հավելեց, թե պատմական ճշմարտության ժխտումն ու նենգափոխումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա։

«Կրկին ապրում ենք մի դարաշրջանում, երբ իրերն իրենց անունով կոչելը սասանվել է, որը կախված է տարաբնույթ շահերից։ Իրականությունը նկարագրելուց խուսափելով՝ կարելի է փոխել կամ ազդել խղճի վրա, սակայն իրականություն է դարձել էգոիստական քաղաքական շահերը վեր դասելը»,- ասաց նա և նշեց, որ այստեղ են համեստաբար, բայց վճռական։

«Այս դարաշրջանում, երբ «ցեղասպանություն» եզրույթն անգամ նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար, երբ իրավական ակտերը կիրառվում են երկակի ստանդարտներով, անհեթեթության է դա վերածվում ու նույնիսկ ջարդերի ու ցեղասպանությունների զոհերը ներկայացվում են որպես ոճրագործներ, ինչպե՞ս կարող ենք մենք՝ սերբ ժողովրդի ներկայացուցիչներս, որ այսքան կորուստներ ենք կրել, ինչպե՞ս կարող ենք այստեղ չլինել և դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակը»,- ասաց նա և հայտարարեց, թե անկախ կրոնից ու լեզվից, այլ միջոցներով իրականացվող քաղաքականությունից պետք է լինել աշխարհի քաղաքացիներ և միավորել ջանքերն ընդդեմ ցեղասպանությունների։

Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն իր ելույթը եզրափակեց՝ մեջբերելով սերբ պատրիարք Պավելի խոսքերը. «Եկեք մարդ լինենք»։ «Եթե կա մի ուղերձ՝ այս ուղերձը պետք է հնչեցնել նաև պետք է կիրառել հայոց զոհերի նկատմամբ»,- եզրափակեց նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---