Քեմալականները պահանջում են Թուրքիայում քրեականացնել Հայոց ցեղասպանության ընդունումը![]() 24 ապրիլի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Քեմալիզմի գաղափար» միության (ՔԳՄ-ADD) Մերսինի մասնաճյուղի անդամները ցույցի են հավաքվել Աթաթուրք պողոտայում գտնվող Քեմամ Աթաթուրքի տան առաջ: Թուրքական դրոշներ և Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ ծածանող ցուցարարները Թուրքիայի խորհրդարանից պահանջել են օրենք ընդունել, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի «եղել է Հայոց ցեղասպանություն» արտահայտություն անողների համար: Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, քեմալականներն առաջարկում են նման օրենք ընդունել` ի պատասխան բոլոր այն երկրների խորհրդարանների, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել նշյալ միության Մերսինի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Բաբուշը, հայտնում է Panorama. am-ը: Շվեյցարիան, Հունաստանը, Սլովակիան և Կիպրոսը քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Իսկ Ստամբուլում «Ակոս» հայկական շաբաթաթերթի մուտքի մոտ թուրք ազգայնական երկու խմբերի ներկայացուցիչներ սև պսակներ են թողել: Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, այսօր առավոտյան ժամերին ազգայնական երկու կազմակերպությունների երկու ներկայացուցիչներ «այցելել են» թերթի խմբագրության մոտ, հայտնում է Tert.am-ը: Ավելի ուշ նրանք իրենց սոցցանցի հաշիվներում տեսանյութ են տարածել ու սպառնացել, որ «մի օր անսպասելի հայտնվելու են «Ակոս»-ում»: Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում են կազմակերպել:Ինչպես հայտնում են թուրքական «Cumhuriyet» և «Etha» լրատվական կայքերը, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺՀԿ-HDP) համակարգող մարմնի կողմից նշյալ համալսարանի ներոսում բողոքի ակցիա է անցկացվել, որի ժամանակ երիտասարդները նստացույց են արել, գրում է Panorama.am-ը: Ցուցարարները ձեռքներին պահել են Ցեղասպանության ժամանակ գազանաբար սպանված հայ մտավորականների նկարները և «Առերեսվիր Հրանտի հետ, Սևակի հետ, Ցեղասպանության հետ» գրությամբ պաստառներ: Ակցիան տապալելու նպատակով Թուրքիայի ուժայինները համալսարանի տարածք են բերել հատուկ ջոկատայինների և մոտակայքում տեղակայել նաև ջրցան մեքենա: Ոստիկանական ուժերը փորձել են պատռել մտավորականների նկարներն ու պաստառները, բայց հանդիպել են երիտասարդ ցուցարարների համառ դիմադրությանը: Ուժայինները հարձակվել են ցուցարարների վրա պաշտպանիչ վահանների և ռետինե փամփուշտների գործադրմամբ: Ոստիկանները աթոռներ են նետել ուսանողների վրա և լուրջ ընդհարում առաջացրել: Տևական քաշքշուկից հետո ցուցարարները կրկին վերադարձել են նստացույցի վայր և շարունակել իրենց բողոքի ակցիան` տեղի չտալով ուժայինների ճնշումներին: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915-ի դեպքերի վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ այսօր «Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին» նվիրված արարողություն է տեղի ունեցել: «Պոլսո պատրիարքի փոխանորդ պարոն Արամ Աթեշյան, մեր հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություններս եմ հայտնում նրանց երեխաներին ու թոռներին»,-ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |