Հռոմի Կոլիզեումի լույսերը կմարեն ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի24 ապրիլի 2015 - 23:09 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ի նշան զոհերի հիշատակի հարգանքին ապրիլի 24-ի երեկոյան՝ Հռոմի ժամանակով 22:00-ից՝ 22:15-ը կմարեն Հռոմի խորհրդանիշը համարվող Կոլիզեումի լույսերը: Նախաձեռնության մասին հայտարարվել է հաստատության մամուլի բաժնի կողմից: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ` նախաձեռնության նպատակն է ոգեկոչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իտալական ANSA գործակալությունը հղումով գրում է Panorama.am-ը: Ավելի վաղ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին կմարեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Փարիզի քաղաքապետի որոշմամբ ապրիլի 24-ին՝ 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը |