Պեսկով. Պուտինի մասնակցությունը երևանյան միջոցառումներին Անկարայի բացասական արձագանքի առիթ չէ

Պեսկով. Պուտինի մասնակցությունը երևանյան միջոցառումներին Անկարայի բացասական արձագանքի առիթ չէ

PanARMENIAN.Net - Կրեմլում չեն կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կարող է առիթ դառնալ Թուրքիայի բացասական արձագանքի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ նրա, Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ու Եվրասիական միության անդամ: Մոսկվան միաժամանակ գնահատում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները: «Չենք կարծում, որ նախագահի մասնակցությունը հիշատակի միջոցառումներին կարող է բացասաբար մեկնաբանվել Անկարայում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ՏԱՍՍ գործակալության խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը:

Թուրքիայի ԱԳ նախարարըդատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները:

«Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանելու արտահայտությունը»:

«Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---