Ջուլֆալակյանը Սոֆիայում ոսկի է նվաճել՝ հաղթանակը նվիրելով Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ջուլֆալակյանը Սոֆիայում ոսկի է նվաճել՝ հաղթանակը նվիրելով Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ն անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարում՝ հաղթանակը նվիրելովՀայոց ցեղասպանության 1,5 մլն զոհի հիշատակին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Հայաստանի հավաքականի կազմում Բուլղարիայի մայրաքաղաք են մեկնել նաև Արթուր Շահինյանը,Ռաֆայել Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հրաչ Հովհաննիսյանն ու աշխարհի 2014-ի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Ջուլֆալակյանը նույնպես 2014-ի աշխարհի չեմպիոն է, 2012 -ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր: Նա նաև Եվրոպայի 2009-ի չեմպիոն է և 2012-ի բրոնզե, 2010-ի աշխարհի արծաթե և 2011-ի բրոնզե մեդալակիր։ 2008-ի և 2012-ի Օլիմպիադաների մասնակից է, միջազգային կարգի սպորտի վարպետ։2012-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---