Անկարան Օլանդի Երևան այցի մասին. «Ֆրանսիան նախընտրեց շարունակել իր խտրական մոտեցումը»![]() 25 ապրիլի 2015 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն առանձին հայտարարությամբ դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը Երևանում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: Թուրքիայի ԱԳՆ-ն նմանատիպ դատապարտող հայտարարություններով է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Պուտինի, ԱՄՆ նախագահ Օբամայի, Գերմանիայի նախագահ Գաուկի հասցեին: Թուրքիային զայրացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Երևան և նրա հայտարարությունները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ֆրանսուա Օլանդը մասնակցեց Երևանում ապրիլի 24-ի միջոցառմանը, որը փոխանակ անցյալի կորուստների ոգեկոչման արարողություն դառնար, վերածվեց Թուրքիայի ինքնությունը, պատմություն և հասարակությունը զրպարտող մի առիթի։ Ցավալի է, որ նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր աջակցությունը հայկական ազգայնական մեկնաբանությանը»,- հայտարարում է Թուրքիան՝ «միանշանակ մերժելով և դատապարտելով Ֆրանսիայի անարդար և կողմնակալ վերաբերմունքը»։ Թուրքիան նաև նշում է՝ Օլանդից ակնկալում էին, որ երևանյան միջոցառումների ժամանակ գոնե կընդուներ, որ Օսմանյան կայսրության քաղաքացիները, անկախ իրենց ազգությունից և կրոնական պատկանելությունից, կայսրության փլուզման ընթացքում ողբերգական տառապանքներ են կրել.- «Ֆրանսիան, դժբախտաբար, նախընտրեց շարունակել իր խտրական մոտեցումը»։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասաց. «Գիտակցում ենք նաև, որ մեկուկես միլիոն հայերի ոչնչացմամբ, անհետացմամբ մեկ դար առաջ ցեղասպանության բառը հայտնագործվեց: Լեմկինը 1944 թվականին հորինեց ցեղասպանության բառը: 2001 թվականից Ֆրանսիան օրենքի ողջ հանդիսավորությամբ հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: 2001 թվականից ընդունված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, հանգստացնել ներկաներին, հիշողության տուրք մատուցել զոհեին: Այդ օրենքը նաև հարգալից օրենք է, չի մեղադրում ներկան անցյալի մեղքերի պատճառով, համապատասխանում է Ֆրանսիայի արժեքներին, քանի որ Ֆրանսիան միշտ ցանկանում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր մարտնչում են իրենց ամենասուրբ իրավունքների համար»,- ասաց Ֆ. Օլանդը: Նա նշեց, որ Ֆրանսիան պայքարում է ժխտողականության դեմ, քանի որ դա նշանակում է վերստին իրագործել կոտորածները, Ֆրանսիան տարբերակում չի դնում ողբերգությունների միջև. «Ֆրանսիան միշտ ներկա է, Ֆրանսիան միշտ հակազդում է»: «Այդ պատճառով կարևոր է այսօր լինել Երևանում՝ կոչ անելու բոլորին պաշտպանելու բոլոր փոքրամասնություններին, հատկապես Արևելքի քրիստոնյաներին, որոնք Մերձավոր Արևելքի հարստությունն են: Մենք պարտավոր ենք ցուցաբերել մեր համերաշխությունը, աջակցությունը, մենք պետք է պաշտպանենք բոլոր ժողովրդավարական պետություններին՝ այդ տարածաշրջանում կերտելու համատեղ ապագա»,-ասաց նա: Ֆրանսուա Օլանդի խոսքով, ոգեկոչել ցեղասպանությունը՝ նշանակում է ընդունել մի ողբերգություն, որն իր ողջ ծավալով հարվածել է ողջ մարդկությանը, ոգեկոչել զոհերի հիշատակը, նշանակում է թույլ չտալ, որ այլ ոճրագործություններ վերստին տեղի ունենան աշխարհում. «Այդ պատճառով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորութուն է՝ հիշեցնելու համար այդ ոճրագործության հսկայական ծավալները, հիշողության տուրք մատուցել զոհերի հիշատակին, միաժամանակ ցեղասպանության հիշողությունը փոխանցել հետագա սերունդներին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |