The Wall Street Journal. Գերմանիան՝ Ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհին՝ անտեսելով հնարավոր ներքին լարվածությունը![]() 25 ապրիլի 2015 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան քայլեր է ձեռնարկում 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ՝ անտեսելով այն մտավախությունը, որ այդ որոշումը կարող է խափանել Թուրքիայի հետ հարաբերությունները և լավածություն առաջացնել երկրի ներսում, գրում է The Wall Street Journal-ը, փոխանցում է ArmenianGenocide100.org-ը: Ապրիլի 24-ին տեղի ունեցած քննարկմանը գերմանական խորհդարանը նախաձեռնել է հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու բանաձևի ընդունումը: Թեև բանաձևի վերաբերյալ քվեարկությունը ամառվանից շուտ տեղի չի ունենա, փաստաթուղթն աջակցող օրենսդիրների մեծ մասը չի կասկածում վերջնական արդյունքին, գրել է ամերիկյան պարբերականն ու նկատել, որ Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունն ի սկզբանե դեմ էր այդ քայլին, սակայն մտափոխ է եղել այն բանից հետո, երբ իր կուսակցության օրենսդիրների մեծ մասը աջակցել էր նախաձեռնությանը: The Wall Street Journal–ը նշել է, որ Բեռլինն անհանգստացած էր Գերմանիայի 3 միլիոնանոց թուրքական համայնքի հնարավոր լարվածությամբ և մեջբերել հատված Գերմանիայի պալատի ստորին խորհրդարանի քննարկված բանաձևից. «Հայերի ճակատագիրը զանգվածային հաշվեհարդարի, էթնիկ զտումների, տեղահանությունների և նույնիսկ ցեղասպանության պատմական վառ օրինակ է, որով մեկնարկել է 20-րդ դարը»: Ընդգծվում է նաև, որ ապրիլի 23-ին իր հայտարարության մեջ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը 1915-ի իրադարձություններն անվանել էր «ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ»: «Թուրք ժողովուրդը չի մոռանա Գերմանիայի նախագահ Գաուկի դիտողությունները և երբեք չի ների դա», - հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, գրել է պարբերականն ու հավելել. «Թուրքիայի ամենախոշոր առևտրային գորընկերոջ՝ Գերմանիայի համար հայերի զանգվածային կոտորածը շատ նուրբ հարց է: Պատմաբանների համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը և չէր միջամտում նրա ավերիչ գործողություններին, չնայած, որ բավականաչափ տեղեկացված էր տեղի ունեցող իրադարձություններից: Ապրիլի 23-ին նախագահ Գաուկը նաև հայտարարել է, որ Գերմանիան պետք է հաշտվի «Հայոց ցեղասպանության գործում իր ունեցած պատասխանատվությամբ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |