29 ապրիլի 2015 - 13:08 AMT
«Դեռ ապրում ենք, դեռ արնահոսում ենք». Audio Kultur ամսագրի արյունոտ համարը` Ցեղասպանության թեմայով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանյան Audio Kultur ամսագիրը թողարկել է հատուկ հրատարակում ու պաստառներ Հայոց ցեղասպանության թեմայով:

Պաստառներն ու ամսագրի հատուկ համարն աչքի են ընկել նրանով, որ դրանց վրա «Դեռ կանք, դեռ արնահոսում ենք» արտահայտությունը գրված է իրական արյունով: Բեյրության անկախ ամսագիրը մշակել էր նախագիծը՝ հատկանշելու այն ներդրումը, որն արել է հայ ժողովուրդը երկրի մշակութային կյանքում, գրում է ArmenianGenocide100.org-ը:

«Լիբանանում նրանց ներդրումները հատկապես նշանակալի են: Սա մի համայնք է, որն իսկապես ամբողջովին ինտեգրվել էր լիբանանյան հասարակությանը, և 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր խմագրական աշխատակազմը որոշել էր ստանձնել նման նախագծի իրականացումը»,- ասել է Audio Kultur ամսագրի գլխավոր խմբագիր Թրես Կոլաչիոն:

Audio Kultur-ի ղեկավարությունը խնդրել էր արվեստի ոլորտում աշխատող 5 լիբանանահայի արյան մի սրվակ նվիրաբերել, որը պետք է խառնվեր կարմիր ներկի հետ՝ «Դեռ ապրում ենք, դեռ արնահոսում ենք» բառերն ամսագրի շապիկին տպելու համար:

«Արյան բոլոր դոնորները շփոթվել էին մեր մոտեցումից: Կարծում եմ՝ այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի, որը հեշտ չէ նկարագրելը: Մենք լսել էինք բռնաբարության, սպանության, խոշտանգումների և գոյատևման պատմություններ: Սա շատ հուզական մի գործընթաց էր, որը մեզանից որևէ մեկը երբեք չէր ապրել: Ակնհայտ է, որ սա մռայլ փորձ էր, սակայն այն իսկապես ոգեշնչող է»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիրը:

Լիբանանում ապրում է հայերի ամենամեծ համայնքներից մեկը: Նրանցից շատերը 1915 թվականի Ցեղասպանությունից փրկվելու համար Լիբանան արտագաղթածների ժառանգներն են: