ԵԱՀԿ ՄԽ-ն հավատում է, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է առաջխաղացում ղարաբաղյան գործընթացում

PanARMENIAN.Net - «Համանախագահները հստակ խնդիր են դրել բանակցությունները վերսկսել: Իրենք դեռ հավատում են, որ հնարավոր է մինչեւ այս տարվա վերջը կամ, ամենաուշը` մինչեւ մեր խորհրդարանական ընտրությունները ինչ-որ լրացուցիչ դրական տեղաշարժ արձանագրել: Դրա համար պետք է անպայման բանակցությունները վերսկսել»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հայաստանի ԱԳՆ-ն ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, համանախագահները աշխատում են, որպեսզի հնարավորին չափ շուտ կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպումը: «Մյուս կողմից` լավ գիտակցում են, որ բավական խնդիրներ կան, խոչընդոտներ կան, որոնք պետք է հանել, վերացնել, որպեսզի կարողանանք առաջ գնալ: Այս երկու օրերի ընթացքում հիմնական շեշտադրումը դրա վրա էր»,-հայտարարել է Վ.Օսկանյանը: Օսկանյանի փոխանցմամբ, հիմնական խնդիրները երկուսն են` հստակեցնել, թե որոնք են հիմնական խնդիրները սկզբունքների շուրջ փաստաթղթում, «որպեսզի կարողանանք դրանց վրա կենտրոնանալ», եւ երկրորդը «այս բանակցությունների հունից շեղվելու խնդիրն է, որ Ադրբեջանը անընդհատ մեջտեղ է բերում` այլ ատյաններում ինչ-որ պրոցեսներ սկսելով»: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 17-ին Մինսկում հնարավոր հանդիպմանը` ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, Վ.Օսկանյանը հայտարարել է. «Այդ մասին դեռ շատ վաղ է խոսել»: Այդ հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն նախարարների հանդիպումից հետո` «նախագահների հանդիպումը պետք է կայանա միայն այն դեպքում, եթե լինեն լրացուցիչ առաջընթացի հասնելու առավել իրական հնարավորություններ»:



Նաեւ խոսք է գնացել`շատ նախնական, ժամկետների առումով, թե երբ է հնարավոր անցկացնել նախարարների միջեւ հաջորդ հանդիպումը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը` շարունակելով. - «Հաջորդ հնարավոր վայրը, որտեղ երկուսս էլ լինելու ենք, դա Նյու Յորքն է: Երկուսս էլ լինելու ենք այնտեղ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին: Ես չեմ բացառում, որ, եթե համանախագահները այդպես որոշեն, եւ մենք համաձայնվենք, հնարավոր է Նյու Յորքում հանդիպում ունենալ: Բայց դեռեւս որեւէ կոնկրետիկա այս կապակցությամբ չկա»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---